close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2020
+18°
+30°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենակ թե հասնիմ դոխտուրի մոտ». պատերազմի ծնունդ մեր ռազմաբժշկությունը

Հասարակություն

24 Հունվարի 2020, 19:13
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենակ թե հասնիմ դոխտուրի մոտ». պատերազմի ծնունդ մեր ռազմաբժշկությունը

«Ծանր վիրավորում ստացած ազատամարտիկները շշնջում էին՝ մենակ թե հասնիմ դոխտուրի մոտ»,-այս նախադասությունը շատ բժիշկներ ու բուժքույրեր են լսել վիրավոր ազատամարտիկներից. գրում է Yerkir.am-ը:

Ռազմադաշտային բժշկությունը ստեղծվել է արցախյան պատերազմին զուգահեռ՝ քաղաքացիական առողջապահության բազայի վրա: 1988-ին, Արցախում  երբ ազգամիջյան հակամարտությունները դեռևս փողոցային ծեծկռտուքի, ադրբեջանցիների կողմից կռիվներ հրահրելու, խաղաղ հայ բնակչության վրա հարձակվելու դրսևորումներ ունեին, Հայաստանից բժիշկներն սկսեցին գնալ Արցախ՝ բարդ վիրահատություններ անելու և արցախահայությանը սատարելու: Ակնհայտ էր, որ բախումները զարգանալու, ծավալվելու միտում ունեն և շատ շուտով վերաճեցին պատերազմական կանոնավոր գործողությունների:

Բժիշկները խաղաղ բնակչությանն օգնելու առաքելությամբ էին Արցախում. այդպես էին  նրանք ներկայանում 1988-91 թվականներին Արցախը բոլոր կողմերից հսկող օմոնականներին ու իբր խաղաղարար առաքելություն կատարող  խորհրդային  զինվորականներին: Բժիշկները հաճախ էին վիրահատում ծպտված ազատամարտիկներին, ռուսական խիստ վերահսկողությունը շրջանցելով՝ նրանք իրենց կյանքն էին   վտանգում, բազմաթիվ հնարքների դիմում և քաղաքացիական բուժօգնության քողի տակ բուժում ու շարքեր ուղարկում ազատամարտիկների:

    Այդ տարիներին Ստեփանակերտն ամեն օր ռմբակոծվում ու արկակոծվում էր Շուշիից: 1990-ականների սկզբների սերունդը օրերով ցերեկային լույս չէր տեսնում, որովհետև ամիսներ շարունակ ապրում էր անլույս ապաստարաններում: Արցախը ռմբակոծվում էր նաև ինքնաթիռներից. թշնամին հատուկ այն վայրերն էր ընտրում, որտեղ ավելի մեծ թվով խաղաղ բնակիչներ կային: Հիվանդանցները չէին հասցնում սպասարկել հրազենային վիրավորումներ ստացող բնակիչներին: Մյուս կողմից էլ Արցախի տարբեր գյուղերում ու քաղաքներում էին կռիվներ ընթանում: Պետք էր հենց տեղում կազմակերպել ազատամարտիկների բուժօգնությունը: Պետք էր ստեղծել հոսպիտալներեր, որտեղ  հիմնավոր բուժում կստանային առաջնագծում վիրավորված ու ռազմադաշտային հոսպիտալներում առաջին բուժօգնությունն ստացած ազատամարտիկները:

   Հայաստանի և Արցախի ուժերը համախմբվեցին, ու ստեղծվեց ռազմադաշտային բժշկությունը, որը կարճ ժամանակում սկսեց կանոնակարգված աշխատել. դաշտային հոպիտալներ հիմնվեցին տարբեր բնակավայրերում՝ առաջնագծին այնքան մոտ, որ հեռավորությունը հաճախ 1-2 կմ էլ չէր կազմում: Իսկ ստացիոնար հոսպիտալը բուժծառայության պետ Վալերի Մարությանի ջանքերով հիմնվեց Ստեփանակերտում՝ նկուղային հարկում, որը նաև ապաստարան էր:

   Արցախյան պատերազմին զուգահեռ ու դրանից հետո մեր երկրից շատ կամ քիչ հեռավորության վրա  էլ են պատերազմներ եղել: Ամենաքիչ զոհերը մենք ենք ունեցել, քիչ է նաև անդամալույծների թիվը: Ըստ վիճակագրության՝ վիրավորների 80-90 տոկոսը շարքեր է վերադարձել հենց կազմակերպված ու որակյալ բուժօգնության շնորհիվ:

Հոսպիտալներում աշխատած բժիշկները պատմում են, որ նրանք, ովքեր հասնում էին հոսպիտալ, փրկվում էին:

Արցախյան պատերազմի ժամանակ   կազմավորված ռազմադաշտային բժշկությունը այսօրվա փխրուն խաղաղության պայմաններում կայուն ու կարևոր դեր ունի մեր Զինված Ուժերում:

Հայաստանում առաջին հոսպիտալն ստեղծվել է Վանաձորում, երկրորդը՝ Երևանում, հաջորդը՝ Սիսիանում: 1990-ականներին Հայաստանն ու Արցախը միասին ունեին 8 ռազմաբժշկական հաստատություն:

Այսօր ԶՈՒ-ի ռազմաբժշկական ծառայությունն իր ենթակայության տակ տասնյակից ավելի հաստատություններ ունի: «Բժշկական անձնակազմը կազմված է 1000-ից ավելի բուժաշխատողներից: Անգամ դասակները համալրված են բուժաշխատողով:  Զորամասերի մշտական տեղակայման վայրերում ու առաջնագծում աշխատող բուժծառայողներն անցել են ռազմաբժշկական հատուկ պատրաստություն: Մեր երազանքն է, որ մարտական հերթապահություն իրականացնող յուրաքանչյուր դասակում սանհրահանգիչ լինի, որ դիրքերում առաջին օգնություն իրականացնող յուրաքանչյուր  ժամկետային զինծառայող  կարողանա առաջին բուժօգնություն ցույց տալ իր զինակից ընկերոջը»,- ոլորտի անելիքներից նշեց  ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica