close
Եղանակը Երևանում
29 Փետրվարի 2020
+1°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Փտր 2020
USD1478.60
GBP1617.68
EUR1528.57
RUB17.09
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Օրբելի» կենտրոնի աշխատակիցը ՀՀ անվտանգությանը սպառնալի՞ք

Հասարակություն

24 Հունվարի 2020, 14:38
 «Օրբելի» կենտրոնի աշխատակիցը ՀՀ անվտանգությանը սպառնալի՞ք

2019 թվականի նոյեմբերի 11-ին Անդրանիկը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից գործուղվել է  Տաջիկստան մեկ շաբաթով միջազգային գիտաժողովում Հայաստանը ներկայացնելու համար: Մեկնելիս նրանից վերցրել են կացության քարտը՝ պատճառաբանելով, թե համակարգիչն այն անվավեր է ճանաչում, իսկ երբ արդեն նոյեմբերի 16-ին Անդրանիկը վերադարձել է հայրենիք, նրան առանց որևէ բացատրության արգելել են մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Վերջինս 12 ժամ տրանզիտային գոտում պահվելով առանց հաց ու ջրի, արտաքսվել է Ռուսաստանի Դաշնություն:

Անդրանիկը ավելի քան 8 տարի է, ինչ բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, ուր վերադարձել է՝ մանկուց Ղազախստանում բնակվելուց հետո: Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը, այժմ նույն համակսարանի ասպիրանտ է: 2019 թվականի հունվարից աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող «Օրբելի» կենտրոնում, որպես Կենտրոնական Ասիայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների հարցերով զբաղվող փորձագետ. մայրենիից բացի տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ղազախերեն, չինարեն լեզուներին, 80-ից ավել հողվածների հեղինակ է, տարբեր երկրներում անցկացված բազմաթիվ գիտաժողովների ու կոնֆերանսների մասնակից, կարճ ասած մեկը, ում բացն այնքան զգալի է այսօրվա օրենդիր ու գործադիր մարմիններում: Անդրանիկը Ղազախստանի Հանրապետության քաղաքացի է, և Հայաստանում բնակվում է կացության իրավունքով:

Մամուլի հարցումներին ի պատասխան, դեպքից երեք օր անց ԱԱԾ-ի կողմից հանրությանն է ներկայացվում Անդրանիկի՝ Հայաստան մուտք գործելու արգելքի, ինչպես նաև հայրենիքից արտաքսման հիմնավորումը, այն է՝ համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «զ» կետի, Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է, քանի որ գոյություն է ունեցել պետական անվտանգությանն ուղղված կամ հասարակական կարգին ուղղված սպառնալիք:

Հարց է առաջանում, այդ դեպքում ինչպե՞ս է պետական անվտանգությանը սպառնացող անձը ութ տարի շարունակ ապրել այս երկրում, հասել գիտական աստիճանների, աշխատել տարբեր կազմակերպություններում և արտաքսվելուց առաջ էլ աշխատելիս է եղել նման կարևորագույն պետական ոչ առևտրային կազմակերպությունում, որպես փորձագետ-գիտաշխատող:

Հարցն, անշուշտ, հռետորական էր, իսկ ԱԱԾ-ի բերած հիմնավորումն ու դրա հիմքով տարածած հայտարարությունն Անդրանիկը կեղծ է համարում, շինծու, կամ զավեշտալի:  

Ինքը՝ Անդրանիկը, ենթադրում է, որ իր՝ Հայաստանի Հանրապետություն մուտքի արգելքի պատճառ կարող է լինել իր որոշ քննադատությունները, որոնք, ըստ իրեն, «հասցրել են» վերևներին:

Եթե, իսկապես, դա է Անդրանիկին հայրենիք չթողնելու պատրվակը, ապա սա կարող է խորը և հեռուն գնացող մտորումների և ենթադրորթյունների տեղիք տալ:

Կարիք կա՞ հիմնավորելու, որ Անդրանիկ Հովհաննիսյանի նման կարողությունների տեր երիտասարդները պետք է օր առաջ քաղաքացիություն ստանան, հատկապես որ ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը տալիս են այդ հնարավորությունը, և կարիք կա՞ հուշելու մեր կառավարության անդամներին, որ նման երիտասարդներին առանց հապաղելու կհյուրընկալի աշխարհի ցանկացած երկիր՝ որպես շոշափելի մտավոր ռեսուրս կրողի...

Իսկ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայրենազրկության փնթի փորձ, որը հանդուրժելու բարոյական իրավունք չունենք:

Տնտեսական հեղափոխության հուժկու քայլերը այդպես էլ ոչ մի պողոս իր սառնարանում չտեսավ. դեմոգրաֆիական ակնառու տեղաշարժը ընդամենը հնդկա-մուսուլմանական միգրացիոն ալիք էր, որից այնքան խորշում են Եվրոպայի երկրները. համակարգային կոռուպցիայի հիմնահատակ կործանումն է ավետում կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների՝ արդեն սովորական դարձած պարբերական կոռուպցիոն սկանդալները... Շարքը, ցավոք, կարճ չէ՝ ստի ականաջների պես:

Տիգրան Չանդոյան

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica