close
Եղանակը Երևանում
29 Փետրվարի 2020
+1°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Փտր 2020
USD1478.60
GBP1617.68
EUR1528.57
RUB17.09
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական ընկերությունների համակարգող խորհրդի ընթրիքին․ Հրաչ Վարժապետյան

Հասարակություն

24 Հունվարի 2020, 12:43
 Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական ընկերությունների համակարգող խորհրդի ընթրիքին․ Հրաչ Վարժապետյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկա կգտնվի Ֆրանսիայում հայկական ընկերությունների համակարգող խորհրդի կազմակերպած ընթրիքին, նա հաստատել է իր մասնակցությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՅԴ գործիչ Հրաչ Վարժապետյանը:

«Հունվարի 29-ին է լինելու ընթրիքը, Ֆրանսիայի նախագահն է ներկա լինելու, երեք խոշոր քաղաքների՝  Ֆարիզի, Մարսելի և Լիոնի քաղաքապետները, բազմաթիվ նախարարներ, պատգամավորներ, ՀՀ դեսպանը, ֆրանսիացի և հայ շատ անվանի գործիչներ։ Թուրք պատմաբան Թաներ Աքչամն է հրավիրված ընթրիքին, որը նաև կպարգևատրվի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ցուցաբերված ներդրման համար։  Սա արդեն 4-րդ տարին է, որ Ֆրանսիայի նախագահը մասնակցում է ընթրիքին։ Ֆրանսուա Օլանդով սկսվեց և Մակրոնով կշարունակվի»,-նշեց նա։

Այս ընթրիքը, Վարժապետյանի խոսքով, կարևոր է հայկական լոբբինգի առաջմղման տեսանկյունից և հայկական համայնքի համար որպես միասնական ուժ հանդես գալու տեսանկյունից․  «Սա կարևոր է նախագահների մոտ հայկական լոբբինգի  առաջմղման ուղղությամբ աշխատանքի առումով։

Այս ընթրիքին դրվում է  նաև Ադրբեջանին արտադրանք և զենք վաճառելու խնդիրը, որի հետ հաշտ չենք։ Այս հարցը նախորդ տարի բարձրացվել է նախագահի առաջ, այս տարի ևս կդրվի»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica