close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եկատերինբուրգ-Երևան օդանավը վերադարձել է օդանավակայան. պատճառը՝ կանգնակների տվիչի ահազանգն է

Հասարակություն

24 Հունվարի 2020, 11:54
 Եկատերինբուրգ-Երևան օդանավը վերադարձել է օդանավակայան. պատճառը՝  կանգնակների տվիչի ահազանգն է

ՌԴ ՔԿ տրանսպորտի Ուրալի քննչական վարչության տեղեկություններով՝ Airbus А320-ը ուրբաթ առավոտյան, ժամը 07.35-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 05.35-ին) դուրս է եկել Կոլցովո օդանավակայանից, սակայն մոտ մեկ ժամ անց ինքնաթիռը, որի մեջ 65 ուղևոր ւ անձնակազմի 6 անդամ է եղել, ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Նշվում է՝ Եկատերինբուրգից Երևան թռչող ինքնաթիռը հետ է դարձել անսարք կանգնակի տվիչի պատճառով, որն սկսել է ահազանգել, ոչ ոք չի տուժել:

«Բարձրություն հավաքելու ժամանակ կանգնակների անսարքության տվիչը սկսել է ահազանգել: Դա է եղել պատճառը, որ օդանավի հրամանատարը որոշել է վերադարձնել ինքնաթիռն օդանավակայան: Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում։ Ուղևորներն ու անձնակազմի անդամները չեն տուժել, օդանավը չի վնասվել»,- պարզաբանվում է հաղորդագրությունում ու միևնույն ժամանակ նշվում, որ քննչական վարչությունը սկսել է փաստի ստուգումները:

Այ պահի դրությամբ գերատեսչության աշխատակիցները պարզում են պատահածի պատճառները և հանգամանքները։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica