close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2020
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2020
USD1478.37
GBP1617.34
EUR1516.69
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա հերթական օպերացիա է՝ ճնշել ընտանիքին. Արսեն Բաբայանը` Հրայր Թովմասյանի տան խուզարկության մասին

Քաղաքական

24 Հունվարի 2020, 11:15
 Սա հերթական օպերացիա է՝ ճնշել ընտանիքին. Արսեն Բաբայանը` Հրայր Թովմասյանի տան խուզարկության մասին

«Սա հերթական օպերացիա է՝ ճնշել ընտանիքին. առավոտ շուտ մտնում են բնակարան, որտեղ կա ընտանիք, երեխաներ և սկսում են խուզարկություն իրականացնել», - այս մասին, ըստ Yerkir.am-ի՝ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով այսօր առավոտից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանը կատարվող խուզարկությանը:

Ըստ Բաբայանի՝ խուզարկությունը այն գործի շրջանակներում են, որոնք վաղուց են եղել և հայտնի են բոլորին և քրեադատավարական առումով խուզարկության իմաստ էլ գոյություն չունի խուզարկության:

Բաբայանը կարծում է, որ այս խուզարկությունն իրականացվում է նոտարների գործով, քանի որ ՍԴ նախագահը միայն այդ գործում է որպես մեղադրյալ ներկայացված:

«Եթե ՍԴ նախագահի, անձեռնամխելի անձի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդումներ, ապա մենք գործ ունենք օրենքի խախտման հետ», - նշեց Բաբայանը:

«ՀՔԾ-ի կարծիքին վաղուց ենք ականատես եղել, ՀՔԾ-ն իրեն կարող է թույլ տալ  ցանկացած գործողություն որևէ անարդար, ցանկալի միջոցին հասնելու համար և դրան վաղուց ենք ականատես եղել», - եզրափակեց Արսեն Բաբայանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica