close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+7°
+11°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առանց ձեռնաշղթաների է Ոստիկանություն տեղափոխվում կրակոցներ արձակած անձը

Իրավունք

23 Հունվարի 2020, 20:27
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առանց ձեռնաշղթաների է Ոստիկանություն տեղափոխվում կրակոցներ արձակած անձը

Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը ոստիկանություն է տեղափոխվել առանց ձեռնաշղթաների։

Yerevan.Today-ի հրապարակած տեսանյութում երեւում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցներն ավտոմեքենան նստեցնում Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած զինված անձին։ Նա առանց ձեռնաշղթաների է։

Ուշագրավ է, որ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ չի օգտագործվում «բերման ենթարկել» արտահայտությունը։ Հաղորդագրության մեջ նշված է , որ «տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն»։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու է զինված տղամարդն առանց ձեռնաշղթաների եղել։

Նկատենք, որ ոստիկանությունն անգամ վկաներին է բերման ենթարկում՝ ձեռքերը ոլորելով։ Վերջին նման տեսանյութը տարածվել էր դեկտեմբերի 24-ին, երբ ոստիկանները բերման էին ենթարկել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին, որը քրեական գործով անցնում էր որպես վկա։ Նա եղել է ձեռնաշղթաներով։

Ավելի ուշ Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձավ այս քննադատություններին։ Նա տեղեկացրեց, որ ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել եւ վնասազերծման կարևոր բաղադրիչ․

«Այսօր «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ է վարել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցություններն ավարտվել են հաջողությամբ. կրակողը հանձնել է զենքը, հանձնվել իրավապահներին և տեղափոխվել ոստիկանություն:

Սոցցանցերում տարածվել է նրան մեքենա նստեցնելու պահի տեսանյութը, որը որոշ օգտատերերի կողմից արժանացել է քննադատական գնահատականների, մասնավորապես հարցադրումով, թե ինչու վնասազերծված անձը ձեռնաշղթաներով չէր:

Նկատենք, որ սոցցանցերում տարածվել է նաև Արման Սարգսյանի վարած բանակցությունների ձայնագրությունը․ զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվում նաեւ ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով:

Այսինքն ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել եւ վնասազերծման կարևոր բաղադրիչ:

Չիմացածի, չպատկերացրածի վերաբերյալ դատողություններ անողներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ սիրողական մեկնաբանություններից»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica