close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+10°
+13°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1501.55
GBP1616.76
EUR1542.38
RUB16.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը ոստիկանության պետի ծառայողական մեքենայով տեղափոխվեց ոստիկանություն

Հասարակություն

23 Հունվարի 2020, 16:53
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը ոստիկանության պետի ծառայողական մեքենայով տեղափոխվեց ոստիկանություն

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է. «Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։

Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։

Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։

Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»։

Մանրամասները՝ Yerevan.Today-ի տեսանյութում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica