close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խորհրդակցական հանդիպում-քննարկում՝ Արցախում կայանալիք ընտրությունների շուրջ

Արցախ

23 Հունվարի 2020, 10:48
 Խորհրդակցական հանդիպում-քննարկում՝ Արցախում կայանալիք ընտրությունների շուրջ

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հրավերով հունվարի 22-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել խորհրդակցական հանդիպում-քննարկում՝ նվիրված Արցախում առաջիկայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ, ՀՅԴ պետական պաշտոնյաներ եւ ՀՅ Դաշնակցության շրջանային կառույցների պատասխանատուներ:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն «Ապառաժ»-ին տեղեկացրել է, որ ընտրական գործընթացներին մասնակցելու համար Կենտրոնական կոմիտեն անցած երկու շաբաթվա ընթացքում այցելել է բոլոր շրջաններ՝ տեղում խորհրդակցություններ ունենալով շրջանների պատասխանատու ընկերների հետ: Իսկ այսօրվա խորհրդակցությունն այցելություններն ամփոփելու եւ աշխատանքային ուղղությունները  հստակեցնելու նպատակ էր հետապնդում:

Հավելենք, որ ՀՅԴ նախընտրական ծրագրի հիմնադրույթներն արդեն իսկ մշակվել եւ ներկայացվել են խորհրդակցության մասնակիցներին:

Aparaj.am

Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica