close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+18°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիբանանի նոր կառավարությունում հայ կին նախարար կա

Աշխարհ

22 Հունվարի 2020, 23:45
 Լիբանանի նոր կառավարությունում հայ կին նախարար կա

Լիբանանի նոր կառավարությունում կա հայ կին նախարար՝ Վարդինե Օհանյանը։ Նա կղեկավարի Երիտասարդության եւ սպորտի հարցերով զբաղվող գերատեսչությունը։  Լիբանանի ներկայիս կառավարությունում կա վեց կին նախարար, իսկ ազգությամբ հայ կին նախարար առաջին անգամ է նշանակվում։ 

Վարդինե Օհանյանին առաջադրել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը։ Նա «Զվարթնոց» հատուկ կրթական կենտրոնի տնօրենն էր։

Ծնվել է 1984թ․ հունվարի 1-ին։ Հաճախել է Ազգային Եղիշե Մանուկյան քոլեջ, երկրորդական կրթությունն ստացել է Ազգային Լ. և Ս. Յակոբյան քոլեջում։ Ավարտել է Լիբանանի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը: Ունի մագիստրոսի աստիճան: Անդամակցել է ՀՄԸՄ-ին, ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica