close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2020
-2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2020
USD1478.95
GBP1622.40
EUR1518.37
RUB17.51
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավիթ Իշխանյանն արձագանքել է Քարվաճառի գետերի վրայի փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարության դադարեցման պահանջին

Քաղաքական

22 Հունվարի 2020, 21:13
 Դավիթ Իշխանյանն արձագանքել է Քարվաճառի գետերի վրայի փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարության դադարեցման պահանջին

Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանի ահազանգով Քարվաճառի շրջանի գետերի վրայի փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը դադարեցվել է՝ Yerkir.am-ը տեղեկանում է թեկնածուի ֆեյբուքյան գրառումից։

"Տեղեկացա, որ Քարվաճառի շրջանում երեկվանից լարված մթնոլորտ է ստեղծվել և հասարակական որոշ շրջանակներ պահանջում են անհապաղ դադարեցնել շրջանի գետերի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը և գործող կայարանների աշխատանքը:
Կարևորելով Արցախի էներգետիկ համակարգի ինքնաբավության ուղղությամբ տարվող աշխատանքները միաժամանակ, մտահոգ եմ երկրում առկա բնապահպանական խնդիրներով:
Անմիջապես կապ եմ հաստատել Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի հետ մանրամասնորեն տեղեկանալու ստեղծված իրավիճակի մասին: Խնդիրը շրջվարչակազմի ուշադրության կենտրոնում է և այս պահի դրությամբ դադարեցված է ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները:
Այսօր ՀՅԴ Արցախ-ի ԿԿ-ն անդրադարձել է Քարվաճառում ստեղծված կացությանը և ընդհանրապես բնապահպանական հարցերին ու համապատասխան հանձնարարականներ տվել ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությանը",-գրել է նա:


Դագաղներ՝ կատուների համար
18 Փետրվարի 2020, 23:38 Դագաղներ՝ կատուների համար
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica