close
Եղանակը Երևանում
29 Փետրվարի 2020
+1°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Փտր 2020
USD1478.60
GBP1617.68
EUR1528.57
RUB17.09
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուսագյուղի Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռն ու նրա Սուրբ Նարեկ ավետարանը

Մշակույթ

22 Հունվարի 2020, 16:35
 Լուսագյուղի Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռն ու նրա Սուրբ Նարեկ ավետարանը

Լուսագյուղ գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում, Ապարանի տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Գտնվում է Ապարան քաղաքից 2 կիլոմետր հյուսիս-արևելք, Ծաղկունյաց լեռնաբազուկի թեք փեշին և հարթության վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 2015 մետր։

19-րդ դարի 20-30-ական թթ. Արևմտահայերի գաղթի ընթացքում Բիթլիս քաղաքից յոթ եղբայրների գլխավորությամբ գաղթեց և Լուսագյուղում հաստատվեց Մուրադյան-Հովհաննիսյան մեծ  գերդաստանի մի ճյուղը, մյուս ճյուղը գերդաստանի մեծերից Խանամիր Հովհաննիսյանի  հավաստմամբ տեղափոխվել և հաստատվել են ներկայիս Մարտունու տարածաշրջանում: Գերդաստանի հիմնական մասը եղել են Մուրադյաններ:

Դեռևս գաղթի օրերին տոհմի Աղուտ հորաքույրը իր, փեշի տակ պահելով, մեծ դժվարությամբ Արևելյան  Հայաստան հասցերց 16-րդ դարով թվագրվող «Նարեկ» կոչվող հրաշագործ ավետարանը, որը սրբորեն պահել և պահպանել են իրենց պապենական տանը:

(Ահա այդ ավետարանի մասունքները:)

Ի դեպ գյուղում հասատվելուց հետո Խանամիր Հովհաննիսյանի հավաստամամբ իրենց գերդաստանին տվել են «Չարչու» Գերդաստան անվանումը  քանի–որ Բիթլիսի քաղաքային կյանքին  սովոր տոհմի անդամները մեծ դժվարությամբ են հարմարվել գյուղական  առօրյային ուստի ընտրել են այլընտրանքային առևտրականի մասնգիտությունը և զբաղվել դրանով: (Ի դեպ Գերդաստան բառը տարածաշրջանում ժողովրդական լեզվով արտասանում  են «Թախում», ուստի գերդաստանը  գյուղում ավելի հայտնի է  Չարչու թախում անվանումով):

Այս նկարում Մուրադյան-Հովհաննիսյան գերդաստանի մեծ տան մուտքն է, որտեղ ներկայումս պահվում է հրաշագործ Սուրբ գիրքը:

Լուսագյուղում հաստատվելուց հետո Գերդաստանի անդամները  սկզբում Սուրբ գիրքը պահել են  բուլիժնիկ քարերով (որձաքարի տեսակ է, որը հայտնի  թեթև հարվածից շուտ փշրվելու հատկությամբ ) կառուցապատված իրենց թոնրատան մի հատվածում  պահել են սուրբ գիրքը:

Ըստ գերդաստանի Մուրադյան ճյուղի հարսներից Տիկին Կարինեի, որը հարս գալու առաջին տարիներին ամուսնու հետ  ապրել է այս տանը, ավետարանը  պահվել է թոնրատան հենց այս անկյունում, 1970-ականն թթ. թոնրատան տանիքը փլվել է, իսկ ավետարանը տեղափոխել և պահել են իր ներկայիս տեղում: Մինչ այդ  1950-60-ական թթ ավետարանով համառորեն հետքրքրվել են հուշարձանների պահպանության կոմիտեից և ամեն կերպ փորձել են համոզել գիրքը կա'մ  վաճառել, կա'մ ժամանակավորապես տալ այն նորից գրչագրելու և վերադարձնելու նպատակով, բայց ըստ Կարինե Մուրադյանի իր սկեսրայրը`Լյուդվիկ Մուրադյանը, կտրականապես հրաժարվել է սուրբ գիրքը որևէ պայմանով անծանոթ մարդկանց փոխանցել:

Ի դեպ ավետարանի բուժիչ և հրաշագործ զորության մասին անխտիր  վկայում է գյուղի ցանկացած բնակիչ, այն  հատկապես թեթևացնում ծայրահեղ ծանր հիվանդների վիճակը: Ավետարանի անվան հետ են կապվում մաշկային զանազան հիվանդությունների բուժումը, նաև այն դրական ազդեցություն է ունենում հոգեկան շեղում ունեցողների վրա:

Այս խաչքարը տասը տարի առաջ մատուռին են նվիրաբերել գերդաստանի անդամները, որոնք իրենց միջոցներով այն հատուկ մատուռի համար պատրաստել են տվել Արցախում նվիրաբերել են մատուռին:

Ստորև  տեղադրված լուսանկարները ներկայացնում են մատուռի ներսի  կահավորանքը:

Օգտագործված  աղբյուր

1.https://hy.wikipedia.org/wiki/%D4%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2_(%D4%B1%D6%80%D5%A1%D5%A3%D5%A1%D5%AE%D5%B8%D5%BF%D5%B6%D5%AB_%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6)

Մհեր Համբարձումյան

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի պատմության ուսուցիչ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica