close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2020
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2020
USD1478.37
GBP1617.34
EUR1516.69
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացել է Վրաստանի առաջին վարչապետը

Քաղաքական

22 Հունվարի 2020, 12:10
 Մահացել է Վրաստանի առաջին վարչապետը

86 տարեկանում մահացել է անկախ Վրաստանի առաջին վարչապետ Թենգիզ Սիգուան: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Զվիադ Գամսախուրդիայի նախագահության օրոք՝ 1990 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 1991 թվականի օգոստոսի 18-ը, Թենգիզ Սիգուան նախարարների խորհրդի նախագահն էր, Գամսախուրդիայի կառավարության տապալումից հետո Սիգուան նշանակվեց վարչապետի պաշտոնակատար:

1992-ի նոյեմբերի 8-ին Սիգուան նշանակվեց Վրաստանի վարչապետ և պաշտոնաթող եղավ 1993-ի օգոստոսի 5-ին, երբ խորհրդարանը մերժեց կառավարության առաջարկած բյուջեն:

2011 թվականին РИА Новости-ին տված հարցազրույցում Թենգիզ Սիգուան ասել էր, որ 2008-ի Ռուսաստան-Վրաստան պատերազմը Վրաստանն է սկսել. «2008-ի պատերազմը մենք սկսեցինք: Մենք սկսեցինք ռմբակոծել Ցխինվալին, ինչը ռուս խաղաղապահներին և ռուսական բանակին թույլ տվեց միջամտել»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica