close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈւԹ. Կանխատեսումներ մսի շուկայից ...և ոչ միայն

Հասարակություն

22 Հունվարի 2020, 11:37
  ՏԵՍԱՆՅՈւԹ. Կանխատեսումներ մսի շուկայից ...և ոչ միայն

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը եթերից հայտարարեց, որ սպանդանոցային մորթին այլընտրանք չպետք է լինի։

«Վաճառակետերի սեփականատերերը հասկացան, որ եթե այսպիսի վերահսկողություն լինի և միայն սպանդանոցային միս վաճառեն, չեն կարողանա սատկած, հիվանդ կամ այլ կենդանու՝ ձիու, ավանակի միս բերեն-վաճառեն տավարի մսի փոխարեն։ Բողոքի ալիք բարձրացվեց, և, ապատեղեկատվություն տարածելով, գյուղացիներին հանեցին փողոց», - ըստ Yerkir.am-ի՝ հանգամանքներն  այսպես մեկնաբանեց նա։

Ինչպես բոլորս, գյուղացին էլ տուն, ընտանիք պահելու իր հաշվարկներն ունի։ Գյուղացին էլ է ուզում ստուգված, որակյալ միս իրացնել։  Սպանդանոցային մորթի պարտադրանքն ու վերահսկողությունն ուժի մեջ է մտել հունվարի 15-ից, իսկ համայնքներում բավարար թվով սպանդանոցներ չկան. այսինքն՝ կառավարությունը իր իսկ պարտադրանքն իրականացնելուն փաստացիորեն չի պատրաստվել ու պատասխանատվությունը գյուղացու վրա է գցել։ Համայնքային սպանդանոցներ ստեղծելու քայլեր չի արել, բայց անասնապահներին ու մսավաճառներին հունվարի 15-ից կանգնեցրել է փաստի առաջ՝ «5-րդ ձև» պահանջելով։ Եվ ՍԱՏՄ-ի ղեկավարն այսքանից հետո դեռ կարծում է, որ ապատեղակետավություն տարածելով՝ վաճառակետերի սեփականատերերը գյուղացիներին հանել են փողոց։

Ոչ թե նախապատրաստվել ենք, այլ սպասել

Տնտեսագեսագետ Սուրեն Պարսյանը, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով բուռն քննարկումների ու տարակածությունների թեմա դարձած սպանդանոցների խնդրին՝  այս համատեքստում ընդգծեց տնտեսական բաղադրիչը։ Կենդանիների մորթը սպանդանոցներում իրականացնելու ծրագիրը դեռ երկու տարի առաջ է մշակվել.  սպանդանոցների թիվն ավելացնելու և նորերը կառուցելու նպատակը դեռ այն ժամանակ է եղել։

«Ցավոք, այս կառավարությունը 1,5 տարվա ընթացքում որևէ էական գործ այս ուղղությամբ  չի իրականացրել. մենք ոչ թե նախապատրաստվել ենք հունվարի 15-ին, այլ սպասել ենք։  Բողոքի դրսևորումները պատահական չէին, քանի որ նախ՝ մեր սպանդանոցները պատրաստ չէին, երկրորդ՝  միս արատադրողները տեղյակ չէին, երրորդ՝ սպանդանոցների կողմից վարվող գնային քաղաքականությունը վերահսկելի չէ։  Նրանց ասած և փաստացի գործող գները տարբերվում են իրարից։ Հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ սպանդանոցներից օգտվելու համար մեր գյուղացիները պարտավոր են լրացուցիչ գումար վճարել։  Նրանք չեն կարողանալու այդ լրացուցիչ վճարը ավելացնեն ապրանքի գնին, որովհետև Հայաստան է ներկրվում մեծ քանակությանմ տավարի, խոզի միս, որը շուկայում գին է գցելու։ Եվ տեղական միսն իր բարձր գնով չի կարող մրցել ներկրվող մսի հետ», - նշեց Ս. Պարսյանը։

Ինչպես նկատում է տնտեսագետը՝ այս իրավիճակը պետք է կանխատեսելի լիներ իշխանությունների համար  և պետք է նախապատրաստական քայլեր ձեռնարկված լինեին։

Սպանդանոցների խնդիրը՝  գյուղոլորտի վատ ցուցանիշների համատեքստում

2019 թվականին մեր գյուղատնտեսական ոլորտը բավականին վատ ցուցանիշներ  գրանցեց, 4-5 տոկոս անկում ունենք, ինչպես նաև հետընթաց անասնապահության ոլորտում։ Ինչպես վերլուծում է Սուրեն Պարսյանը,  էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում ամբողջությամբ վերահսկել գյուղոլորտը։

«Այս կառավարությունը հապշտապ որոշում կայացրեց վերացնել գյուղատնտեսության նախարարությունը, մինչդեռ մեր ՀՆԱ-ի մոտ 25 տոկոսը վերամշակվող արդյունաբերության հետ գյուղոլորտն է ապահովում։ Գյուղացիների բողոքն արդար է, նրանց բարձրացրած հարցերը պետք է լուծում գտնեն։ Նոր սպանդանոցների ստեղծումը, սպանդանոցային ծառայություններից օգտվելու պետական սուբսիդավորումը, գյուղոլորտի աջակցության ծրագրերը խիստ անհրաժեշտ են։ Մենք 2019-ին ձախողել ենք գյուղատնտեսության ոլորտի բոլոր ծրագրերը»,-ասաց տնտեսագետը։

Երբ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք այս որոշումն ընդունեց, կոնկրետ ժամանակացույց կար ու կոնկրետ քայլեր էին նախատեսված։ Այդ քայլերը չեն արվել, ներդրումները՝ նույնպես։

Այլընտրանք՝  սպանդանոցներին

Ստեղծված իրավիճակը բողոքի նոր ալիքների պատճառ կդառնա, քանի որ խնդիրները կուտակվում են, իսկ  լուծումները չկան։ Կառավարությունը չի փորձում համակարգային լուծումներ գտնել, բողոքի ակցիաներից ելնելով՝ փորձում է հետքայլ կատարել։

«ՍԱՏՄ-ի ղեկավարն ասաց, որ ոչ մի զիջումների չեն գնալու, բայց հանրային ճնշման տակ զիջեցին։ Սա պետական կառավարման տեսանկյունից վատ երևույթ է և բողոքի մյուս ակցիաների համար նախադեպ կդառնա»,- կարծում է Սուրեն Պարսյանը։

Իրավիճակից դուրս գալու ելքեր կան. մսի որակը սպանդանոցների հույսին չպետք է թողնել։ Սպանդանոցները ևս  շահագրգռված են, որ  իրենց ծառայությունները մենաշնորհային լինեն. ենթադրությունները հաճախ են համընկնում՝ սպանդանոցները կարող են նաև  կեղծ տեղեկանքներ տալ։ Տնտեսագետն այլ մեխանիզմներ է առաջարկում, օրինակ՝  պետք է գյուղերում աշխատեն անասնաբույժները, պետք է ուսումնասիրել նաև շարժական սպանդանոցների հնարավորությունը, ինչը  գյուղացիներին թույլ անասունների մորթն ավելի քիչ ծախսերով  կազմակերպել։

Մսի շուկայում վերադասավորումները բացառված չեն

Մսի շուկայում լրացուցիչ ծախսի նախադրյալներ են ստեղծվում։  Սպանդանոցից հետո երկրորդ օղակը մանրածախ վաճառքն է, որը ևս կանոնակարգված չէ։ Ռուսաստանից, Բրազիլիայից, Կանադայից, այլ երկրներից մեծ քանակությամբ միս է ներկրվում։

«Սրա  դեմ պետք է պայքարել տեղական արտադրության ծավալների աճով։  ԵԱՏՄ-ի շրջանակում մաքսատուրքերի աճ ունենք, որը թույլ կտա ներքին շուկան պաշտպանել, բայց Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից ներկրվող մսամթերքի  մասով անպաշտպան ենք։ Դրա համար էլ պետք է  տեղական արտադրությունը խթանենք, հակառակ դեպքում տեղական միսը շուկայից դուրս կմղվի»,-մսի շուկայի հնարավոր վերադասավարումները գնահատեց Սուրեն Պարսյանը։

Նաիր Յան

 

HIGH FEST-ը հետաձգվում է...
30 Սեպտեմբերի 2020, 23:18 HIGH FEST-ը հետաձգվում է...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica