close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2020
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2020
USD1478.37
GBP1617.34
EUR1516.69
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարտի 31-ին կանցկացվեն ԱՀ Նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները. ԿԸՀ

Արցախ

22 Հունվարի 2020, 11:10
 Մարտի 31-ին կանցկացվեն ԱՀ Նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները. ԿԸՀ

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության և ընտրական օրենսգրքի մի շարք դրույթներ՝ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օր է հայտարարվում 2020 թվականի մարտի 31-ը:

Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

«Արցախի Հանրապետության Սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ:

Արցախի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի համաձայն`Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրությունների հետ միաժամանակ:

Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասով և 121-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների օրվա մասին Արցախի հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության և ընտրական օրենսգրքի վերոհիշյալ դրույթներով, Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օր է հայտարարվում 2020 թվականի մարտի 31-ը:

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասը, համապետական ընտրությունների քվեարկության օրը` 2020 թվականի մարտի 31-ի երեքշաբթին, հայտարարվում է ոչ աշխատանքային օր»,- հայտնել են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica