close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ կիբեռսպառնալիքներից պետք է զգուշանան ֆինանսական կազմակերպությունները 2020-ին

Հասարակություն

21 Հունվարի 2020, 23:58
 Ի՞նչ կիբեռսպառնալիքներից պետք է զգուշանան ֆինանսական կազմակերպությունները 2020-ին

Այնպիսի կրիպտոարժույթների ստեղծումը, ինչպիսիք են Libra-ն և Gram-ը, դրանց լայն տարածման դեպքում, կգրավի խարդախների ուշադրությունը։ Հաշվի առնելով 2018-ին Bitcoin-ի և ալտկոինների աճող ժողովրդականության ֆոնին կիբեռհանցավորության նկատելի աճը՝ «Կասպերսկի» ընկերության փորձագետները կարծում են, որ Libra-ի և Gram-ի շուրջ 2020-ին կառաջանա նման իրավիճակ։ Այդ շուկայի խոշոր խաղացողներին հարկ է դրսևորել հատուկ զգուշավորություն, քանի որ կրիպտոակտիվները մտնում են այնպիսի հայտնի APT-խմբավորումների հետաքրքրությունների շրջանակ, ինչպիսին են Wild Neutron-ը և Lazarus-ը։ Ամենից հավանական է, որ դրանք կգտնեն իրավիճակից օգտվելու միջոց։

2020-ին սպասվում է ցանցերին հասանելիության վաճառքի մեջ մասնագիտացված խմբավորումների ակտիվության աճ Աֆրիկայում և Ասիայում, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայում։ Խարդախների հիմնական թիրախը կլինեն ոչ մեծ բանկերը, ինչպես նաև այն ֆինանսական կազմակերպությունները, որոնք վերջերս գնվել են խոշոր ընկերությունների կողմից և վերակառուցում են իրենց կիբեռանվտանգության համակարգերը նոր տերերի ստանդարտներին համապատասխան։ Եթե հանցագործներին չի հաջողվում վաճառել կազմակերպության ցանցին հասանելիությունը կամ գրոհից եկամտի ստացման հավանականությունը փոքրանում է, այդ հասանելիությունը փողի վերածելու ամենատրամաբանական  միջոց է դառնում շորթող ծրագրի օգտագործումը։ Բանկերի նման կազմակերպություններն ավելի շուտ փրկագին կվճարեն, քան թույլ կտան արժեքավոր տվյալների կորուստը: Այդ պատճառով փորձագետները համարում են, որ 2020-ին կշարունակի աճել շորթող ծրագրերի կիրառմամբ գրոհների քանակը։

Ստվերային ֆորումների հետազոտությունները և մշտադիտարկումը թույլ են տալիս ենթադրել, որ տեղի ունեցած արտահոսքի հետևանքով առավել հաճախ հանդիպող մի քանի բանկային տրոյական ծրագրերի ելքային կոդերը բաց հասանելի են դարձել։ Հաշվի առնելով դրանց տարածումը՝ սպասվում է ZeuS-ի և SpyEye-ի ելքային կոդերի արտահոսքի հետ կապված իրավիճակի կրկնությունը. կաճի հնարավոր գրոհների քանակը, իսկ վարակման օջախները կտարածվեն գործնականում ամբողջ աշխարհով մեկ։

Վերջին երկու տարիների ընթացքում JavaScript-ը ձեռք գցելը հսկայական տարածում է գտել կիբեռհանցավոր խմբավորումների մոտ։ Կիբեռգրոհների մակերեսը ներկայումս առավել քան երբևէ մեծ է. էլեկտրոնային առևտրի վեբ-կայքերը խոցելի են խարդախների համար, իսկ  JavaScript-ը ձեռք գցելու գործիքների գներն անհավանական ցածր են (տարբեր ֆորումներում՝ սկսած 200 ԱՄՆ դոլարից)։ Տվյալ պահին առանձնանում են առնվազն 10 տարբեր խմբավորումներ, որոնք կանգնած են այդ տիպի գրոհների թիկունքում, և դրանց քանակը կշարունակի աճել։ Ամենավտանգավորը կլինեն էլեկտրոնային առևտրի ծառայությունների մատակարարների վրա գրոհները, քանի որ դրանք կառնչվեն հազարավոր այլ ընկերությունների։

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica