close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ով է ընդգրկվել Ռուսաստանի նոր կառավարության կազմում

Աշխարհ

21 Հունվարի 2020, 23:19
 Ով է ընդգրկվել Ռուսաստանի նոր կառավարության կազմում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր կառավարության կառուցվածքի մասին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն կառավարությունում 9 փոխվարչապետ կլինի։

ՌԴ առաջին փոխվարչապետ է նշանակվել տնտեսական հարցերով նախագահի խորհրդական Անդրեյ Բելոուսովը։ Փոխվարչապետներն են՝ Դմիտրի Գրիգորենկոն (նա զբաղեցրել է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը), Յուրի Տրուտնեւը, Վիկտորյա Աբրամչենկոն, Յուրի Բորիսովը, Տատյանա Գոլիկովան, Ալեքսեյ Օվերչուկը, Մարատ Խուսնուլինը, Դմիտրի Չեռնիշենկոն։

Սերգեյ Լավրովը պահպանել է ՌԴ ԱԳ նախարարի, իսկ Սերգեյ Շոյգուն՝ պաշտպանության նախարարի պաշտոնը։ Բացի այդ, նոր կառավարության կազմում ընդգրկվել են՝

Օլգա Լյուբիմովան՝ մշակույթի նախարար, Վլադիմիր Կոլոկոլցեւը՝ ՆԳ նախարար, Ալեքսանդր Նովակը՝ էներգետիկայի նախարար, Եվգենի Դիտրիխը՝ տրանսպորտի նախարար, Դենիս Մանտուրովը՝ արդյունաբերության եւ առեւտրի նախարար, Մաքսուտ Շադաեւը՝ թվային զարգացման, կապի եւ զանգվածային կոմունիկացիաների նախարար, Դմիտրի կոբիլկինը՝ բնական պաշարների եւ բնապահպանության նախարար, Միխայիլ մուրաշկոն՝ առողջապահության նախարար, Դմիտրի Պատրուշեւը՝ գյուղատնտեսության նախարար, Վլադիմիր Յակուշեւը՝ շինարարության եւ ԲԿՏ նախարար, Եվգենի Զինիչեւը՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման գործերով նախարար, Սերգեյ Կրավցովը՝ լուսավորության նախարար, Վալերի Ֆալկովը՝ գիտության եւ բարձրագույն կրթության նախարար, Ալեքսանդր Կոզլովը՝ Հեռավոր Արեւելքի եւ Արկտիկայի զարգացման հարցերով նախարար, Օլեգ Մատիցինը՝ սպորտի նախարար, Անտոն Կոտյակովը՝ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարաք, Անտոն Սիլուանովը՝ ֆինանսների նախարար, Մաքսիմ Ռեշետնիկովը՝ տնտեսական զարգացման նախարար։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica