close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+3°
+9°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Բաքու. շարունակական ցեղասպանություն» խորագրով գիտաժողով ԳԱԱ պատմության ինստիտուտում

Հասարակություն

21 Հունվարի 2020, 19:58
 «Բաքու. շարունակական ցեղասպանություն» խորագրով գիտաժողով ԳԱԱ պատմության ինստիտուտում

Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Բաքու. շարունակական ցեղասպանություն» խորագրով գիտաժողով՝ տարբեր գիտակրթական հաստատությունների մասնագետների մասնակցությամբ։

Ներկաներին ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

  

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը («Բաքու-1990. Հայոց ցեղասպանության շարունակություն»), պ.գ.դ., պրոֆեսոր Վալերի Թունյանը («Ադրբեջանական զեղծարարությունները 1905-1906 թթ. հայ-թաթարական ընդհարումների վերաբերյալ»), պ.գ.դ., պրոֆեսոր Վահան Մելիքյանը («Բաքվի 1918 թ. մարտյան իրադարձությունները»)։

Թեմայի շուրջ իր մասնագիտական կարծիքը ներկայացրեց Լարիսա Ալավերդյանը:

Գիտաժողովին մասնակցում էին Հրայր Ուլուբաբյանը («Համաթուրքականության գաղափարախոսությունը և հայերի ցեղասպանությունը Սումգայիթում»), կ.գ.թ., դոցենտ Մարիամ Ավագյանը («Ականատեսների վկայությունները Բաքվի 1990 թ. հայերի ջարդերի վերաբերյալ») և այլք։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica