close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արման Բաբաջանյանը ինչ-որ կապվածությո՞ւն ունի իր մտածած այդ երեք տառի հետ, դրա համա՞ր է իրեն զոհ զգում. Գ. Պետրոսյան

Քաղաքական

21 Հունվարի 2020, 19:47
 Արման Բաբաջանյանը ինչ-որ կապվածությո՞ւն ունի իր մտածած այդ երեք տառի հետ, դրա համա՞ր է իրեն զոհ զգում. Գ. Պետրոսյան

"Արման Բաբաջանյանը հայտնի պրովոկատոր է: Ես չեմ ուզում նրա անձնական կյանքի մեջ մտնել, բայց մի մարդ, որը որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի գալիս, ԱԺ կայացման գործում ներդրում չունի, այսօր իրեն իրավունք է վերապահում միջամտել ընդդիմության ելույթներին ու տեղի-անտեղի խոսել, շոու սարքել", - Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Պետրոսյանը պնդում է, որ ինքը որևէ մեկին չի վիրավորել, իսկ եթե Արման Բաբաջանյանը կամ որևէ մեկը վիրավորվել է, ինքը դրանում մեղավոր չէ. "Ես որևէ մեկի անունը չեմ տվել, ես ասել եմ` երեք տառից բաղկացած երևույթներ էլ կան, դրա դեմ էլ պայքարեք: Երեք տառ ասելով` գուցե ես նկատի ունեի ՃՏՊ, ինչու՞ իրենց միտքը միանգամից ուրիշ տեղ գնաց: Ինչու՞ Արման Բաբաջանյանը բազմաթիվ երեք տառանոց բառերից միայն այդ մեկը հիշեց, թող ինքը ասի։ Երևի ինքն իրեն թիրախավորված համարեց, դրա համար էլ շոու սարքեց: Ուրեմն Արման Բաբաջանյանը ինչ-որ կապվածությու՞ն ունի իր մտածած այդ երեք տառի հետ, դրա համար է իրեն զոհ զգում":

Պատգամավորն անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի` իր դեմ կիրառված սանկցիաներին. "Ես իրավունք ունեմ բողոքարկել այդ որոշումը, բայց, այնուամենայնիվ, մեծահոգի եմ և կարեկցում եմ օրենքները չիմացող մարդկանց, այդ թվում` Ազգային ժողովի նախագահին: Խորհուրդ կտամ, որ Արարատ Միրզոյանն ազատ ժամանակ օրենքներ կարդա, որպեսզի իմանա՝ ինչպես պետք է գործել, որ իր օրենքները չհարուցեն երկրային օրենքների զայրույթը"։

Նրա կարծիքով` Միրզոյանն իրավունք չուներ նման խիստ սանկցիա կիրառելու, որովհետև ԱԺ կանոնադրության համաձայն`սակցիաները լինում են մեղմից՝ խիստ. "Իմ ելույթի ժամանակ որևէ ինտրիգ չի եղել, ինձ չեն ընդհատել, զգուշացում չեն արել, և հանկարծ իմանում եմ, որ իմ հանդեպ սանկցիա է կիրառվել: Ոչինչ որ այսօր չմտա դահլիճ, չնայած, եթե մտնեի, հայտարարությունների ժամին մի հայտարարություն կարող էի անել, որը կհարուցեր շատերի անհանգստությունը, թե իրենք ոնց են ապրում այս կյանքում, բայց ոչինչ, ես դրանից հետո կօգտվեմ", - ասաց պատգամավորը:

Այսօր խորհրդարանում տեղի ունեցածն ու հատկապես Ա. Միրզոյանի արարքը Պետրոսյանին շատ են վրդովեցրել. "Եթե խոսում են օրինական պետության մասին, բոլորս պետք է աշխատենք այդ ուղղությամբ, բայց ոչինչ, քիչ առաջ ասացի, որ ներողամիտ եմ, Արարատ Միրզոյանը ժամանակ ունի, թող ընթերցանությամբ զբաղվի և հասկանա ում հանդեպ ինչ պետք է անի, որովհետև ես կարող եմ ներել նրան, բայց պատմությունը չի ներելու"։

Նիստի ընթացքում Արման Բաբաջանյանը պահանջել էր, որպեսզի կա’մ ինքը` Պետրոսյանը, կա’մ խմբակցությունը ներողություն խնդրեն բոլորից: Նա միաժամանակ պնդում էր, որպեսզի "Իմ քայլը" նույնպես դնի այդ պահանջը. ""Իմ քայլը"  նման իրավասություն չունի, ես էլ ներողություն խնդրող չեմ: Ես ներողություն խնդրում եմ, երբ ինչ որ մեկին վիրավորում եմ, իսկ այսօր ես ոչ մեկին չեմ վիրավորել: Ես կոնկրետ անուն չեմ տվել, եթե Արման Բաբաջանյանն իրեն վիրավորված է զգում, թող պատճառն իր մեջ փնտրի: Եթե պետք է լինում մեկին վիրավորելու, ես վիրավորում եմ` անուն նշելով, մի բան, որն այսօր չեմ արել", - եզրափակեց Պետրոսյանը։

Գևորգ Գյուլումյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica