Ամուսնալուծությունից 15 տարի անց Բրեդ Փիթն իր առաջին կնոջը կրկին առաջարկություն է արել
Մշակույթ

Ամերիկացի հայտնի դերասան և պրոդյուսեր «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր Բրեդ Փիթն ամուսնալուծությունից 15 տարի անց կրկին առաջարկություն է արել առաջին կնոջը՝ Ջեննիֆեր Էնիսթոնին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է msn.com-ը՝ նշելով, որ դերասանուհին ընդունել է սիրեցյալի առաջարկը:
Նշվում է՝ արարողությունը տեղի է ունեցել մասնավոր երեկույթի ընթացքում ՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի կապակցությամբ: Դեպքի ականատեսները դերասանների ընկերներն են եղել: Նրանց խոսքով՝ Էնիսթոնն այնքան է հուզվել, որ չի կարողացել զսպել արցունքները:
Էնիսթոնը կրկին ընդունել է Փիթի կինը դառնալու առաջարկը, որից հետո նվեր է ստացել 1.2 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին: