close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2020
+1°
+5°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2020
USD1478.39
GBP1619.28
EUR1520.92
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Այս օրը պատմության մեջ». հունվարի 21

Խճանկար

21 Հունվարի 2020, 16:44
 «Այս օրը պատմության մեջ». հունվարի 21

Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:

Հունվարի 21

1506 թ. հունվարի 21-ին Հռոմի Պապ Հուլիոս II-ի նախաձեռնությամբ ստեղծվեց Վատիկանի զինված ուժերի գլխավոր մաս կազմող շվեյցարական գվարդիան:

1854 թ. այս օրն Ատլանտյան օվկիանոսում իռլանդական Լամբեյ կղզու մոտ վթարի ենթարկվեց անգլիական RMS Tayleur նավը, ինչի հետևանքով մահացավ 362 մարդ:

1878 թ. հունվարի 21-ին է ծնվել հայ նշանավոր բանաստեղծ Վահան Թեքեյանը:

1921 թ. այս օրը Հայաստանում վերացվեցին քաղաքացիական աստիճանները և դասերը, սահմանվեց մեկ ընդհանուր կոչում` ՀՀ քաղաքացի:

1967 թ. հունվարի 21-ին ծնվել է հայ շախմատիստ, գրոսմայստեր, Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող Արտաշես Մինասյանը:

1968 թ. այս օրն սկսվեց Կխեշանի պաշարման մարտերը, դրանք Վիետնամի պատերազմի ամենանշանավոր մարտերից էին:

1989 թ. հունվարի 21-ին է ծնվել հայ ճանաչված ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Նա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատարներից մեկն է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica