close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե Քելբաջարը պահելը համախմբման կոչ պիտի լինի, Տեր-Պետրոսյանն ու նրա Կառավարությունը հրաժարական կտան. Ժիրայր Լիպարիտյան

Քաղաքական

21 Հունվարի 2020, 15:12
 Եթե Քելբաջարը պահելը համախմբման կոչ պիտի լինի, Տեր-Պետրոսյանն ու նրա Կառավարությունը հրաժարական կտան. Ժիրայր Լիպարիտյան

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ըստ ԱՄՆ Պետական քարտուղարության (Արտաքին գործերի նախարարություն) գաղտնազերծված փաստաթղթի՝ 1993թ. մայիսի 29-ին, ՀՀ-ում ԱՄՆ-ի առաջին դեսպան Հարրի Գիլմորի հետ առաջին հանդիպման ընթացքում, ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ժիրայր Լիպարիտեանը ցանկացել է շեշտել հետևյալը. «Եթե Քելբաջարը պահելը ներկա Հայաստանի բնակչության համար համախմբման կոչ պիտի լինի (ինչպես այն եղել է Սփյուռքում շատ հայերի և հատկապես դաշնակցականների համար), Տեր-Պետրոսյանն (խոսքը 1991-1998 թթ. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է՝ խմբ.) ու նրա Կառավարությունը հրաժարական կտան, քանի որ նրանք չեն ցանկանում դրա մաս կազմել»: Աղբյուրը՝ 5/29/1993 Confidential State Department cable (released under the Freedom of Information Act)»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica