close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+3°
+9°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարզպետը կա՛մ չի տիրապետում, կա՛մ խեղում է փաստերը. արձագանք Վարդենիսից

Քաղաքական

21 Հունվարի 2020, 12:58
 Մարզպետը կա՛մ չի տիրապետում, կա՛մ խեղում է փաստերը. արձագանք Վարդենիսից

Կարդացի Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մեկնաբանությունը, որն առնչվում էր ՀՅԴ «Գեղամա» կոմիտեի` Վարդենիսի (ոչ միայն) ծննդատան հնարավոր լուծարման քննադատության հետ: Անկեղծ ասած` քաղաքական էթիկայից շատ հեռու մեկնաբանություն էր` պարուրված անցյալ դարի 20-30-ական թվականերին բնորոշ հակադաշնակցական երանգներով:  

Բնակչության մեծամասնությունը դեմ է ծննդատների լուծարման գաղափարին, բայց թե ինչու է մարզպետն անդրադառնում միայն «զրո քաղաքական կշիռ» ունեցող կուսակցության մտահոգությանը՝ զարմանալի չէ: Այդպիսով նա միաժամանակ մատնում է իշխանությունների  հակադաշնակացական գործելաոճը:

Դառնալով մարզպետի այն պնդմանը, թե դաշնակցությունը չեղած բանի մասին է խոսում, ասեմ, որ այստեղ նա ճիշտ չէ, ավելի կոնկրետ` կա՛մ չի տիրապետում փաստերին, կա՛մ նպատակաուղղված` խեղում է եղածը:

Ծննդատների փակման թեման իրոք արծարծվել է նախարարությունում, ավելին` դրա մասին փաստել է հենց ինքը` Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը` Yerkir.am կայքին տված հարցազրույցով (որը վարել եմ ես):

Հետևաբար` չի կարելի անցանկալի քաղաքական ուժերին անվանարկելու նպատակով դիմել բացահայտ անճշտությունների ու անազնիվ քայլերի` ոտնատակ անելով բաներ, որոնց տեղը գլխավերևում է:

 

Գևորգ Գյուլումյան

Վարդենիսի բնակիչ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica