close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իմ ֆերման Երևանի կենտրոնից մաքուր է. անասնապահները փակել են Արարատ-Երևան մայրուղին

Հասարակություն

21 Հունվարի 2020, 11:16
 Իմ ֆերման Երևանի կենտրոնից մաքուր է. անասնապահները փակել են Արարատ-Երևան մայրուղին

Ճանփա փակելը իրանցից ենք սովորել, այսպես ենք արտահայտում բողոքի մեր ձայնը. Արարատի մարզի Խոր Վիրապ բնակավայրի մոտ բնակիչները փակել են Արարատ-Երևան մայրուղին:

«Մեզ բանի տեղ չեն դնում, 4 ժամ գոռացինք էլ Փաշինյան, էլ չգիտեմ ինչ, ոչ ոք չպատասխանեց: Այ մարդ մեզ սպանդանոց պետք չի, մթոմ էս երկրի սաղ հարցերը դուզ էր, մնացել էր մորթը սպանդանոցում իրականացնելը: Ըսե՞նց են գյուղատնտեսություն զարգացնում»,- ասաց անասնապահներից մեկը:

«Ես 100 մլն դրամի ներդրում եմ արել, գնանք ֆերմաս ցույց տամ: Վարկեր ունեմ վերցրած, եթե ժամանակին չվճարեմ բանկը հո չի՞ սպասելու ինձ, միանգամից  «սև ցուցակ» ա գցելու»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հարցը երկու կողմ ունի՝ մորթը պետք է ցիվիլ ձևով կազմակերպենք, մեկ էլ, որ ժողովրդի կողմից դժգոհություններ կան: Մենք պետք է գնանք այդ ճանապարհով, բողոքի ակցիայի մասնակիցներին ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Մի ասեք, բանի տեղ չեն դնում: Բոլորս էլ իրար ճանաչում ենք, մի մարզի ժողովուրդ ենք, եկեք քննարկենք հարցը, խոսքներս մեկ անենք, ձեզ էլ հստակ բան ասենք»,- հավելեց մարզպետ Սարգսյանը:

«Գյուղացիներից ոչ մեկը չի ուզում սպանդանոց բացվի: Եթե ուզում են մաքուր լինի մորթը, թող առաջին հերթին Պարսկաստանից նեխած միս չբերեն, 1000 դրամով ծախեն ժողովրդի վրա: Սպանդանոց չպե՛տք է լինի, վե՛րջ»,- մարզպետին հակադարձեցին անասնապահները:

«Եկեք իմ ֆերման տեսեք, Երևանի կենտրոնից կարող է մաքուր լինի»,- ասաց բողոքի մեկ այլ մասնակից:

Արարատի մարզպետը տեղեկացրեց, որ այսօր ժամը 16:00-ին ԱԺ-ում քննարկելու են սպանդանոցների հարցը ու առաջարկեց՝ 18.30-ին հավաքվել մարզետարանի դահլիճում հարցը քննարկելու համար:

Գյուղացիները համաձայնեցին ու բացեցին փակ ճանապարհը, պայմանով, եթե հարցը հօգուտ անասնապահների չլուծվի կրկին փակելու են ոչ միայն մայրուղին, այլ նաև դեպի օդանավակայան տանող ճանապարհը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica