close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը Վրաստանի արտահանման թոփ եռյակում է

Աշխարհ

20 Հունվարի 2020, 22:33
 Հայաստանը Վրաստանի արտահանման թոփ եռյակում է

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, 2019 թվականին Վրաստանից ամենից շատ ապրանք արտահանվել է Ադրբեջան, Ռուսաստան և Հայաստան: Ներկրման երկրների առաջին եռյակում Թուրքիան, Ռուսաստանն ու Չինաստանն են` գրում է aliq.ge-ն:

Ծառայության տվյալների համաձայն, 2019-ին Վրաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 12 834,7 մլն դոլար, ինչը նախորդ տարվա տվյալներից ավելի է 2,7 տոկոսով, իսկ  արտահանումը կազմել է 771,5 մլն, ներկրումը՝ 9 063,2 մլն դոլար:

Հաշվետվության համաձայն, 2019-ի արտահանման եռյակում են՝ Ադրբեջանը (498,7 մլն  դոլար), Ռուսաստանը (497,1 մլն դոլար) և Հայաստանը (412,2 մլն դոլար):

Ինչ վերաբերում է նախորդ տարվա ներկրման տվյալներին՝ առաջին եռյակում տեղ են գտել Թուրքիան (1 613,7 մլն դոլար), Ռուսաստանը (975,9 մլն դոլար) և Չինաստանը ( 858,7 մլն դոլար):

Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica