close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-1°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիլվա Կապուտիկյանի ծննդից 101 տարի անցավ

Մշակույթ

20 Հունվարի 2020, 17:39
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիլվա Կապուտիկյանի ծննդից 101 տարի անցավ

Ու տես, որդիս, ուր էլ լինես,

Այս լուսնի տակ ուր էլ գնաս,

 Թե մորդ անգամ մտքից հանես,

Քո մայր լեզուն չմոռանաս…

Սիլվա Կապուտիկյանը «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը գրել է 1944 թվականին`հայտնում է Yerkir.am-ը: Գրական շրջանակներում ասում են, որ բանսատեղծուհին իր այդ պատգամը նախ ուղղել է որդուն՝ Արա Շիրազին, որն այդ ժամանակ 3 տարեկան է եղել: Հայոց լեզուն անաղարտ պահելու, կրելու և պաշտպանելու կոչն ու հորդորը Սիլվա Կապուտիկյանն ուղղել է   նաև բոլոր հայորդիներին, ապագա սերունդներին: Եվ իսկապես, տասնամյակներ շարունակ այն դասագրքերի էջերում է, մանուկների շուրթերին:

Հունվարի 20-ը Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է: Նրա բնակարանը 2009 թվականից վերածվել է թանգարանի՝ ինչպես որ ցանկացել ու պատգամել էր բանաստեղծուհին: Հենց մուտքի մոտ առանձնացված է «Խոսք իմ որդուն» խորագրով ցուցադրությունը, որտեղ զետեղված են հայտնի բանաստեղծության հետ կապված  ցուցանմուշներ, հուշագրական վկայություններ, որոնց մեծ մասը Սփյուռքի մեր հայրենակիցների խորհրդանշական  նվերներն են Սիլվա Կապուտիկյանին: Բանաստեղծուհու հարկի տակ այսօր հավաքվել են մտավորականներ, արվեստագետներ, կապուտիկյանական պոեզիայի սիրահարներ: Հիշել են, պատմել, խնկարկել բանաստեղծուհու հիշատակն ու վայելել նրա բացակա ներկայությունը: Կապուտիկյանի տուն-թանգարանում «Վան» խորագրով նոր անկյուն է բացվել, որտեղ ներկայացված են Վանից Արևելյան Հայաստան  հասած մասունքներ՝ Կապուտիկյանների ընտանեկան կահ-կարասի, մեծ տատի վերարկուն ու շալը, կենցաղային առարկաներ:

Տարիներ առաջ Արա Շիրազը թանգարանին է նվիրել բարձրաստիճան մի ռուս զինվորականի թուրը: Շիրազը պատմել է, որ զինվորականը, թուրն իրեն տալով,  ասել է՝ Սիլվա Կապուտիկյանին կնվիրեք ի նշան նրա նկատմամբ իմ մեծ ակնածանքի:

Երևանյան բնակարանը, որտեղ բանաստեղծուհին ապրել է 1976 թվականից մինչև իր մահը՝ 2006 թվականը, ամփոփում է հուշեր ոչ միայն  Սիլվա Կապուտիկյանի, այլև նրա հետ առանչություն ունեցած մարդկանց մասին: Երբ Սերգեյ Փարաջանովը բանտում է եղել, Կապուտիկյանը նամակ է գրել ԽՍՀՄ իշխանություններին՝ բարեխոսելով ու հորդորելով, որ անվանի ռեժիսորի նկատմամբ բանտային պատժաչափը մեղմվի: Եվ իսկապես, Փարաջանովը 6 տարվա փոխարեն ազատազրկվել է մոտ 4,5 տարի: Ի նշան երախտագիտության՝ Փարաջանովը Կապուտիկյանին մի փոքրիկ գորգ է նվիրել, նաև  դրվագազարդ այլ հուշանվեր:

Մանրամասները՝ տեսանյութում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica