close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2020
+1°
+5°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2020
USD1478.39
GBP1619.28
EUR1520.92
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խտրական վերաբերմունք կա Արմեն Թավադյանի նկատմամբ. պաշտպան

Քաղաքական

20 Հունվարի 2020, 16:59
 Խտրական վերաբերմունք կա Արմեն Թավադյանի նկատմամբ. պաշտպան

Արտասովոր ոչինչ չեղավ, ներկայացվեց բողոքը, ներկայացվեցին առարկություներ, առարկությունների դեմ առարկություններ, դատական ակտը կհրապարակվի վաղը: Ըստ Yerkir.am-ի, այսօր՝ հունվարի 20-ին, ասաց «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, Վերաքննիչ քրեական դատարանում ավարտված  Թավադյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննության դատական նիստի ավարտին։

Արման Թավադյանը դատական նիստին ներկա է գտնվել, որևէ հայտարարություն չի արել:

«5-րդ ալիքի» սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել գործով մեղադրյալ Վարուժան Մկրտչյանի ցուցմունքի հիման վրա, ըստ Խուդոյանի՝ գործով այլ անձի մասնակցություն չկա:

«Միակ հնարավոր տարբերակը Վարուժան Մկրտչյանի ցուցմունքն է։ Գործով ուրիշ մասնակցություն չկա: Դատական նիստի ընթացքում բարձրաձայնել ենք նաեւ այդ հարցերը, թե ինչո՞ւ է նույն անձը, որը նույնպես մեղադրվում է նույն արարքի մեջ, ազատության մեջ։ Մենք չենք ասում, որ այդ մարդուն կալանավորեն, այլ միայն հավասար վերաբերմունքի մասին է խոսքը, խտրական վերաբերմունք կա պարոն Թավադյանի նկատմամբ»,- նշեց պաշտպանը։

Անձին շարունակում են կալանավորել ցուցմունք կորզելու համար, հավաստիացրեց Հովհաննես Խուդոյանն ու հավելեց՝ Արմեն Թավադյանը կշարունակի մնալ կալանավորված այնքան ժամանակ, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել. «Այդ մարդուց հաջողվել է ցուցմունքը ստանալ, հիմա այդ անձը ազատության մեջ է։ Դատարանը բողոքն ամբողջությամբ ընկալել է, և իրավաբանական հարթության մեջ չեմ պատկերացնում որևէ որոշում, որը կտարբերվի Թավադյանին ազատ արձակելու որոշումից։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ ոչ միշտ է ամեն ինչ այդպես կանխատեսումներով լինում։ Դատական ակտի բողանդակությունից արդեն պարզ կլինի՝ ինչքանով է այս պրոցեսում աշխատել իրավաբանությունը»։

Արմեն Թավադյանը շփվել է ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  կազմակերպած ակցիայի մասնակից Վարուժան Մկրտչյանի հետ, փաստեց պաշտպան Խուդոյանը. «Այդքանով իրենց շփումը սահմանափակված է եղել։ Առանձնապես խորացված հարաբերություններ չեն ունեցել»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica