«Այս օրը պատմության մեջ». հունվարի 20
Խճանկար

Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:
Հունվարի 20
1752 թ. հունվարի 20-ին իտալացի քանադակագործ Լուիջի Վանվիտելլին գլխավորությամբ սկսվեց Եվրոպայի ամենած կառույցներից մեկի` Կազերտյան պալատի շինարությունը:
1933 թ. այս օրը Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։
1946 թ. հունվարի 20-ին ծնվել է ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը:
1952 թ. այս օրն է ծնվել ռուս ճանաչված երգչուհի Իրինա Ալեգրովան: Երգչուհին հայկական արմատներ ունի. նրա հայրը հայ է եղել:
1975 թ. հունվարի 20-ին առաջին ռազմական գործողությունը սկսեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը` ԱՍԱԼԱ-ն։
1990 թ. այս օրը խորհրդային զորքերը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ճնշեցին քաղաքական ընդդիմության ցույցերը, ինչի արդյունքում մահացավ 137 մարդ, մոտ 800-ը վիրավորվեցին։
1993 թ. հունվարի 20-ին Արցախյան ազատամարտի ժամանակ ավարտվեց ԼՂՀ Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հայկական զինված ուժերի խոշորածավալ հարձակումները և ավարտվեց մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցումը։
2014 թ. այս օրը հակառակորդի հետ բռնկված փոխհրաձգության արդյունքում մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է ՀՀ ԶՈՒ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: