close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2020
-3°
+5°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2020
USD1478.33
GBP1621.40
EUR1517.46
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլին հավատացինք՝ եկանք ՌԴ-ից, հիմա հե՞տ գնանք. Անասնապահ

Հասարակություն

20 Հունվարի 2020, 14:33
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլին հավատացինք՝ եկանք ՌԴ-ից, հիմա հե՞տ գնանք. Անասնապահ

Կառավարության շենքի դիմաց այսօր՝ հունվարի 20-ին ևս, ընդդեմ ապանդանոցների բողոքի ակցիա են իրականացնում անասնապահները: Ըստ Yerkir.am-ի ՝ Հանրապետության հրապարակի մոտակայքում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված, նրանք երկու շարքով պատ են կազմել Կառավարության շենքի դիմաց:

«Գյուղացին տանջվում է, անասունը պահում 4-5 ամիս: Մի հատ անասունի մեջ 25-30 հազար փող ունենք: Հիմա էդ գումարը պետք է տանենք տանք բոյնուն: Ըստեղ մեր էշությունն ու թրիք թափելն ա մնում»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

«Մենք ուզում ենք, որ միսը էժան լինի, մեր ապրանքը շուտ ռեալիզացվի: Բայց հիմա սպանդանոցները մսավաճառին 3 օրվա վաճառքի թույլտվության թուղթ են տալիս: Ստացվում է՝ գործ են սարքում մսավաճառների գլխին»,- նշեց մեկ այլ անասնապահ:

«70 տարեկանին մոտ մարդ եմ: Հավատալով Նիկոլին կնոջս հետ ռուսաստանից եկել ենք, գոմ ենք սարքել, անասուն առել: Հիմա ասում են՝ անասունը բարձի տար սպանդանոց: Էդ խեղճ կնգան ասեմ արի, պոչից բռնի՝ գցենք մաշինեն, տանենք: Էն ժամանակ Նիկոլը Սերժին ասում էր. «Սահմանապահ գյուղերին փող տուր՝ մարդիկ սոված են, տանեն խանութների պարտքերը փակեն»: Ես թոշակառու եմ, փող չեմ ուզում, թողեք ապրենք, ի՞նչ եք ուզում մեզանից: Հիմա ի՞նչ անեմ, նորից թողնեմ գնամ ռուսաստան»,- հավելեց բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից:

«Ո΄չ պաշտոն ենք ուզում, ո΄չ էլ փող, թողե΄ք մեր չոբանությամբ ապրենք»,- նշեց անասնապահներից մեկը:

Բողոքի ակցիայի մասնակիցները ժամանակ առ ժամանակ բացականչում են «արդարություն», «դուխով», «վարչապետ»:

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները որոշ ժամանակով փակել էին Տիգրան Մեծ պողոտան:

Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
25 Փետրվարի 2020, 22:52 Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica