close
Եղանակը Երևանում
27 Փետրվարի 2020
-2°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Փտր 2020
USD1478.39
GBP1619.28
EUR1520.92
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառնուտցիները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը՝ կարկտահարության օբյեկտիվ փոխհատուցման պահանջով

Հասարակություն

20 Հունվարի 2020, 13:48
 Կառնուտցիները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը՝ կարկտահարության օբյեկտիվ փոխհատուցման պահանջով

2019-ին կարկտահարության վնասի օբյեկտիվ, ոչ տարբերակաված  փոխհատուցման պահանջով՝ այսօր, հունվարի 20-ի վաղ առավոտից, կառնուտցիները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը: Այս մասին տեղակացնում է Yerkir.am-ը:

Գյուղացիները փաստում են՝ զգալի վնաս են կրել, փոխհատուցվել շատ քիչ:

«Անցած տարի գյուղի ցանքատարածությունները կարկտհարվել են 3 անգամ, գյուղ հանձնաժողով է եկել ընդամենը մեկ անգամ: 600 հա կարկտահարված հողերի փոխարեն մարզպետարան է ներկայացվել 260 հա-ը: Այս թվերը չեն ներառում կարտոֆիլի ցանքերին հասած վնասները»,- ասաց գյուղացիներից մեկը:

Մարզպետարան՝ փոխհատուցման է ներկայացվել թերի և կողմնակալ ցուցակ, փաստեց մեկ այլ գյուղացի:

«Ես տուժել եմ կարկտահարությունից, բայց ինձ չեն ներառել տուժածների  ցուցակում։ Գյուղացին մեկ ամսից պիտի հող մշակի, բայց չի կարող, որովհետև վարկ չի կարող վերցնել։ Հայաստանի 5 տոկոս բանջարեղեն մատակարարող գյուղն է սա, բայց հիմա 1 տոկոս էլ չենք կարող ցանել»,- նշեց նա։

Ըստ Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալ Լիպարիտ Տիգրանյանի՝ չի հաշվարկվել և հետևաբար փոխհատուցում չի տրվել 50 տոկոսից ցածր վնաս հասցված ցանքատարածություններին:

Կառնուտի բնակիչները պահանջում են լրացուցիչ ցուցակ կազմել ու փոխհատուցել իրենց կրած վնասը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica