close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հոգեհանգիստ՝ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով

Հասարակություն

19 Հունվարի 2020, 18:31
 Հոգեհանգիստ՝ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով

Հունվարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Ս. Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Իր քարոզում Հայր Սուրբը խոսեց օրվա ընթերցվածքի խորհրդի շուրջ, նաև անդրադարձ կատարեց Բաքվում և Սումգայիթում 30 տարի առաջ հայության դեմ իրագործված ոճրագործությանը՝ ի մասնվորի նշելով. «Հարության հավատքով է ապրել և գոյատևել մեր ժողովուրդը՝ ամեն անգամ փյունիկի նման հառնելով մոխիրներից ու թշնամու վայրագություններից։ Ճիշտ 30 տարի առաջ՝ այս օրերին, երբեմնի հայաշատ Բաքվում, իսկ դրանից առաջ էլ Սումգայիթում ադրբեջանական իշխանությունների թույլտվությամբ և աջակցությամբ տեղի ունեցան մեր հայրենակիցների կազմակերպված տեղահանությունն ու ջարդերը, շատերը զոհվեցին, իսկ փրկվածները՝ ունեզրկվեցին։ Անկասկած, ապագայում նման երևույթները բացառելու գրավականը Հայրենիքի շուրջ համախմբումն է, հայոց պետականության ամրապնդումը, միասնականության ոգու և համերաշխության զորացումն ամենքիս միջև` ի կատարումն մեր փայփայած նվիրական երազների ու իղձերի»: Քարոզից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ Բաքվում և Սումգայիթում իրականացված ջարդերի 30-րդ տարելիցի առիթով: Հոգևոր դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգու խաղաղության և հանգստության համար:

Հունվարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ԵրկրորդԾայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Պատարագի սրբազանարարողությանը մասնակցեց Ս. Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեականդաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:Իր քարոզում Հայր Սուրբը խոսեց օրվա ընթերցվածքի խորհրդի շուրջ, նաև անդրադարձ կատարեցԲաքվում և Սումգայիթում 30 տարի առաջ հայության դեմ իրագործված ոճրագործությանը՝ ի մասնվորինշելով. «Հարության հավատքով է ապրել և գոյատևել մեր ժողովուրդը՝ ամեն անգամ փյունիկի նմանհառնելով մոխիրներից ու թշնամու վայրագություններից։ Ճիշտ 30 տարի առաջ՝ այս օրերին, երբեմնիհայաշատ Բաքվում, իսկ դրանից առաջ էլ Սումգայիթում ադրբեջանական իշխանություններիթույլտվությամբ և աջակցությամբ տեղի ունեցան մեր հայրենակիցների կազմակերպվածտեղահանությունն ու ջարդերը, շատերը զոհվեցին, իսկ փրկվածները՝ ունեզրկվեցին։ Անկասկած,ապագայում նման երևույթները բացառելու գրավականը Հայրենիքի շուրջ համախմբումն է, հայոցպետականության ամրապնդումը, միասնականության ոգու և համերաշխության զորացումն ամենքիսմիջև` ի կատարումն մեր փայփայած նվիրական երազների ու իղձերի»:Քարոզից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյանկարգ Բաքվում և Սումգայիթում իրականացված ջարդերի 30-րդ տարելիցի առիթով: Հոգևոր դասը ևներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված ջարդերին զոհ գնացածհայորդիների հոգու խաղաղության և հանգստության համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica