close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծեծկռտուք Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահի և Գորելովկա գյուղի բնակիչների միջև

Աշխարհ

19 Հունվարի 2020, 17:13
 Ծեծկռտուք Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահի և Գորելովկա գյուղի բնակիչների միջև

Հունվարի 16-ին Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում վիճաբանություն է եղել գյուղի բնակիչների և Նինոծմինդայի շրջանի քաղաքային խորհրդի (սակրեբուլոյի) նախագահի միջև, որն ավարտվել է ծեծկռտուքով: Այս մասին «Ալիք մեդիային» տեղեկացնում են շրջանի բնակիչները: Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանը Գորելովկա գյուղի բնակիչ է:

Ինչպես պարզվում է, հարևանների միջև վեճն սկսվել է ջրի համար: Չապայան եղբայրները և Սումբատ Կյուրեղյանը՝ տղայի հետ միասին նախ լեզվակռիվ են տվել, և ապա վեճը վերածվել է ծեծկռտուքի: Ըստ տեղացիների` Սակրեբուլոյի նախագահը, իր որդին և եղբոր որդին վնասվածքներ են ստացել դեմքի և գլխի հատվածում:

Գորելովկա և Փոկա գյուղի բնակիչները դուրս են եկել սակրեբուլոյի նախագահի դեմ՝ պահանջելով հավասար իրավունքներ: Ինչպես «Ալիքի» հետ զրույցում ասում է Փոկա գյուղի բնակիչներից մեկը, գործին է խառնվել նաև Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը, իր մոտ կանչել գյուղացիներին, ինչին ի պատասխան գյուղացիներն ասել են, որ պատգամավորն ինքը ժամանի գյուղ. «Մենք շատ ենք, թող ինքը գա», - ասում են գյուղացիները:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի վերաբերյալ քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով հետաքննություն է սկսել, ինչը ենթադրում է բռնություն: Այս պահին ձերբակալվածներ չկան:

Գորելովկայում երկուշաբթի օրը սպասում են նաև Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսո Ամիրանաշվիլիին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica