close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահը, որպես քավության նոխազ, ժամանակ առ ժամանակ զոհաբերում է վարչապետերին. ինչու է իշխանությունը գնում Սահմանադրության փոփոխության

Քաղաքական

19 Հունվարի 2020, 14:45
 Նախագահը, որպես քավության նոխազ, ժամանակ առ ժամանակ զոհաբերում է վարչապետերին. ինչու է իշխանությունը գնում Սահմանադրության փոփոխության

Սահմանադրական բարեփոխումները, ըստ ամենայնի, իրականացվելու են կիսանախագահական կամ գուցե հենց ուժեղ նախագահական համակարգին վերադառնալու նպատակով։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների խնդրին։

«Իմ կարծիքով այստեղ կարելի է շատ մեծ հավանականությամբ կռահել, որ խոսքը գնում է կիսանախագահական կամ ուժեղ նախագահական համակարգին վերադարձի մասին։ Դրա վկայությունն է նաեւ իշխանական համակարգի մեջ օֆիցիալ չմտնող, բայց իշխանության աջակից եւ կադրերի մատակարար հանդիսացող ՀԱԿ-ի քաղաքական , պաշտոնական հայտարարությունը, որտեղ նշված էր , որ գլխավոր նպատակը պետք է լինի վերադարձը կիսանախագահական համակարգին»,-նշեց քաղտեխնոլոգը։

Դիտարկմանը, արդյո՞ք սա նշանակում է, որ Փաշինյանը գնում է իր իշխանությունը ուժեղացնելու ճանապարհով, քաղտեխնոլոգը արձագանքեց. «դա այնքան էլ կախված չէ այն հանգամանքից, թե օրենքում ինչ է գրված, որովհետեւ սուպերվարչապետական համակարգը որեւէ բանով չի զիջում նախագահականին եւ գործող վարչապետն ունի այն բոլոր լծակները, որոնք կերազեր ունենալ կիսանախագահական համակարգի նախագահը»։

Խորհրդարանական համակարգում, Հակոբյանի խոսքով, վարչապետն ինքը նաեւ տնտեսությամբ պետք է զբաղվի, իսկ նման պարագայում, բավականին դժվար է գտնել մեկին, ում վրա կարելի է բարդել պատասխանատվությունն ու անհաջողությունները, մասնավորապես սոցիալ-տնտեսական ոլորտում։

«Մեր տիպի երկրներում, որտեղ սոցիալ-տնտեսական խնդիրները գլխավորն են, այդ տեսանկյունից վարչապետի պաշտոնը խոցելի է։ Կիսանախագահականի կամ նախագահի պարագայում, նախագահը, որպես քավության նոխազ, ժամանակ առ ժամանակ զոհաբերում է վարչապետերին, նույն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի օրոք էլ, կային վարչապետեր, որոնց փոխելով նոր քաղաքական պատրանքներ ու սպասելիքներ էին բացվում ինչ-որ ժամանակ։ Սա ստանդարտ սխեմա է ցանկացած իշխանության համար եւ այս տեսանկյունից, գուցե Փաշինյանին հենց այդ համակարգն է ձեռնտու»,-բացատրեց քաղտեխնոլոգը։

Հիշեցնենք, օրեր առաջ արդարադատության նախարարությունը տեղեկացրել էր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձեւավորման աշխատանքների մեկնարկի մասին։

Քաղտեխնոլոգը չբացառեց , որ սահմանադրական բարեփոխումներին հնարավոր է հաջորդեն նոր ընտրություններ։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններով ՍԴ-ի խնդիրը լուծելու հեռահար նպատակին, ըստ քաղտեխնոլոգի, այսպես ասած, ձեռքի հետ,դա էլ կարվի, ՍԴ-ի խնդիրը կարելի է որպես լոկալ դիտարկել այն կառավարման համակարգի փոփոխության համատեքստում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica