close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքակիրթ մարդկությունը պետք է գնահատական տա կատարվածին եւ աջակցի ցեղասպանության ու ահաբեկչության դեմ պայքարի ելած հայ ժողովրդին. Սասուն Միքայելյան

Քաղաքական

18 Հունվարի 2020, 13:04
 Քաղաքակիրթ մարդկությունը պետք է գնահատական տա կատարվածին եւ աջակցի ցեղասպանության ու ահաբեկչության դեմ պայքարի ելած հայ ժողովրդին. Սասուն Միքայելյան

Չէի կարող չխոսել, քանի որ քննարկվում է մի հարց, որին ականատես եմ եղել նաեւ ես՝ Արցախյան ազատամարտի տարիներին. ըստ yerkir.am-ի՝ այսօր Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված՝ Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում ելույթ ունենալիս նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«1990-ի հունվարի 13-19-ին Ադրբեջանի իշխանության իմացությամբ իրականացվեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության շարունակությունը. նույն ձեռագիրն էր, նույն գործելաոճը: Ես տեսել եմ Մարտակերտի նահանջ, Մարաղայի կոտորածից մազապուրծ եղածներին, շատ դաժանություններ, դժվարություններ: Երբ վիրավոր հիվանդանոցում էի, մի կնոջ էին բերել Մարաղայից: Նրա մազերը կապել էին մեքենայից, քարշ տվել, մաշվել, մնացել էին գրեթե ոսկորները: Բժիշկների ջանքերի շնորհիվ այդ կինը ողջ մնաց: Նման անմարդկային վերաբերմունքի էին արժանանում ոչ միայն կենդանի մարդիկ, այլեւ մեր նահատակված ընկերները»,- ասաց նա՝ հիշելով դեպքեր, երբ գերիների, զոհերի դիակների փոխանակման ժամանակ դիակներն այնքան հոշոտված են եղել, որ անհնար է եղել նույնականացնել:

«Այդ դաժանությունները մենք չենք կարող մոռանալ, սրա մասին պետք է իմանան բոլոր միջազգային ատյանները, քաղաքակիրթ մարդկությունը պետք է գնահատական տա կատարվածին եւ իր աջակցությունը հայտնի ցեղասպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի ելած հայ ժողովրդին: Մենք իրավունք ունենք աշխարհից պահանջելու ոչ միայն դատապարտում, այլեւ նման դեպքերի կրկնության բացառմանն ուղղված գործուն քայլեր: Աշխարհն այսօր էլ կանգնած է էթնիկ, կրոնական եւ ազգային հողի վրա իրականացվող ցեղասպանությունների վտանգի առջեւ: Չպետք է հույս ունենաք, որ ժամանակը կարող է փոխել ցեղասպաններին: Ապրիլյան քառօրյայի ժամանակ Թալիշում խաղաղ բնակիչների, զինվորների նկատմամբ ազերիների իրականացրած վայրագությունները եւս մեկ անգամ ապացուցեցին դա»,- նշեց Սասուն Միքայելյանը:

Իսկ քանի դեռ աշխարհը չի կարողանում կանխել ցեղասպանության կրկնությունը, ըստ նրա, մեզ մնում է ապավինել սեփական ուժերին եւ միշտ պատրաստ լինել մեր նկատմամբ ցեղասպանության ցանկացած դրսեւորման վճռական հակահարված տալուն:

«Դրա միակ երաշխիքը մեր միասնականությունն է: Հիշեք, որ դարավերջին վերահաս ցեղասպանությունից փրկվել ենք: Եվ ոչ միայն փրկվել ենք,  այլև ինքնապաշտպանվելով հաղթել ենք: Մեր միասնական հզոր պայքարի՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, Հայոց բանակի, հայ ժողովրդի միասնական նվիրումի շնորհիվ:

Խոնարհվելով 30 տարի առաջ Բաքվում նահատակված մեր հայրենակիցների հիշատակի առջեւ, եկեք պարտավորվենք, որ մեր միասնականությամբ եւ բռունցքված կամքով այլեւս երբեք թույլ չենք տալու, որ մեր նկատմամբ որեւէ ցեղասպանության փորձ ձեռնարկվի»,- հայտարարեց պատգամավորը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica