close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

18 Հունվարի 2020, 10:14
 Մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից:

Ըստ մեր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հանդիպումների միջոցով ինքը կկարողանա հասկանալ, թե ովքեր են պատգամավորներից աշխատում, ինչ գործունեությամբ են զբաղված խորհրդարանում: Հետաքրքիր է, որ երկար ժամանակ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե մի ցուցակ կա, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 20-ը ցանկություն ունեն դուրս գալու խմբակցությունից:

Եվ, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանին եւս նման խոսակցություններ են հասել, ու նա որոշել է խմբակցության բոլոր անդամներին հավաքել ու այսուհետ ավելի լրջորեն զբաղվել խորհրդարանի իր թիմով։ Բանն այն է, որ մինչեւ այժմ խմբակցությունում տիրող իրավիճակի մասին վարչապետին մշտապես տեղեկություններ են հայտնել միայն խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու քարտուղար Հակոբ Սիմիդյանը, սակայն վերջիններիս շատերը որպես ղեկավար չեն ընդունում: Եվ հենց դա է պատճառը, որ այսուհետ նա որոշել է անձամբ հանդիպել պատգամավորներին, որպեսզի պատգամավորները հաշվետու լինեն հենց իրեն:

Մենք տեղեկացանք, որ իմքայլական պատգամավորներից գրեթե բոլորը ներկա են եղել երեկվա փակ նիստին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետն ասել է՝ ավելի հաճախ են հանդիպելու»։

Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica