close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կուտոյանը ցանկություն էր հայտնել դառնալ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմի անդամ. «168 ժամ»

Մամուլի տեսություն

18 Հունվարի 2020, 10:06
 Կուտոյանը ցանկություն էր հայտնել դառնալ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմի անդամ. «168 ժամ»

«!68 ժամ»-ը գրում է. «Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար  Սերժ Սարգսյանն անդրադարձել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին: «168 Ժամի» աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը բավականին ծանր է ընդունել Գ. Կուտոյանի մահվան լուրը, որին, մասնագիտական և մարդկային որակները գնահատելով՝ նշանակել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնում: Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Գ. Կուտոյանի մահվան դեպքն  անվանել է «շատ տարօրինակ» և նիստի ժամանակ պատմել է, որ, երբ Կուտոյանն իմացել է Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի մասին, ցանկություն է հայտնել ընդհատել ուսումը, վերադառնալ Հայաստան և դառնալ նրա պաշտպանական թիմի անդամ: Սակայն Ս. Սարգսյանը հորդորել է ավարտել ուսումը, հետո վերադառնալ Հայաստան:

Մեր տեղեկություններով՝ Ս. Սարգսյանը խոսել է նաև իշխանական քարոզչական դաշտի շահարկումների մասին՝ ասելով, որ երկրում անբարոյականության աստիճանը զարհուրելի չափերի է հասել՝ ամեն անգամ նոր անկումներ արձանագրելով:

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Գ. Կուտոյանը մեկնել էր Մեծ Բրիտանիա՝ Քեմբրիջի համալսարան, մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica