close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք ունենք ուժային կառույցների նախկին ղեկավարների 3-րդ մահը. Դա պետք է բոլորին անհանգստացնի՝ թե «սեւերին», թե «սպիտակներին». Լարիսա Ալավերդյան

Իրավունք

17 Հունվարի 2020, 23:24
 Մենք ունենք ուժային կառույցների նախկին ղեկավարների 3-րդ մահը. Դա պետք է բոլորին անհանգստացնի՝ թե «սեւերին», թե «սպիտակներին». Լարիսա Ալավերդյան

«Նախ եւ առաջ սա մեծ մարդկային ողբերգություն է։ Երկրորդ, այդպիսի դեպքերի կրկնությունը շատ ցավալի է երկրի համար եւ ես իմիջի մասին չեմ խոսում, այլ հենց բուն երկրի։ Քանի որ այդպիսի դեպքերը այդպես էլ մինչեւ վերջ չեն ուսումնասիրվել, հանրության շրջանում դիտարկվում են որպես քաղաքական՝ լինեն սպանություններ, թե ինքնասպանություններ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՀԽ նախկին անդամ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին։

Նրա խոսքով, եթե հանրությունը չպահանջի նման դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրություն, մնալու է այն ճահճի մեջ, երբ նախկինում ուժային կառույցների ղեկավարները նման տխուր վախճան էին ունենում։

«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ ՔԿ-ի փոխանցմամբ, Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։Իրավապահներն այս պահին դեպքի վայրում են։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նրա տան պատերին հայտնաբերվել են կրակոցների հետքեր ։ Դեպքի վայրում՝ դիակի կողքին եղել է նաեւ ատրճանակ։

Անդրադառնալով դիտարկմանը, որ տարբեր գործիչներ փորձում են անում տեղի ունեցածը ինչ- ինչ ուղղությամբ տանել, օրինակ ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը «սեւերին» է մեղադրում, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Այդ մթնոլորտը, որը ստեղծվում է սեւ-սպիտակի բաժանելով եւ պառակտելով հասարակությունը, պետք է մերժվի եւ դատապարտվի, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Կրկնում եմ, բոլորին, ովքեր իրենց «սպիտակ» են համարում եւ բոլորին, ում անվանում են «սեւ» պետք է անհանգստացնի, որ մենք ունենք ուժային կառույցների նախկին ղեկավարների շրջանում երրորդ մահը։ Որեւէ մեկը չի նայելու ոչ նրանց կենսագրությանը, ոչ որեւէ այլ բանի, այս դեպքերը դիտարկվելու են այն տեսանկյունից, որ նրանք եղել են ուժային կառույցների ղեկավարներ։ Խոսքը Աշոտ Կարապետյանի մասին է, Հայկ հարությունյանի մասին է եւ այսօր՝ Գեորգի Կուտոյանի մասին է»։

Լարիսա Ալավերդյանը շեշտեց՝ կա փաստ եւ կա ընկալում։ «Ընկալման մեջ շատ վատ է, կրկնում եմ՝ բոլորը պետք է նույնկերպ անհանգստանան արդեն ոչ թե այս դեպքի, այլ երեւույթի համար եւ պետք է անեն ամեն ինչ, որ դա չշարունակվի։ Հակառակ պարագայում մենք ստանալու ենք մի այնպիսի պիտակ, որ երկրում տեղի են ունենում քաղաքական սպանություններ կամ ինքնասպանություններ, իսկ ինքնասպանությունը, գիտեք, միշտ դիտարկվում է ինքնասպանության հասցնելու հոդվածով»։

Հիշեցնենք, 2019 թվականի սեպտեմբերի 23-ին, Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում հրազենով ինքնասպանություն էր կատարել, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։ Դիակի կողքին հայտնաբերվել էր «ПМС» տեսակի ատրճանակ և պարկուճ։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Իսկ նոյեմբերի 28-ին ՌԴ-ում Պյատիգորսկ քաղաքում ինչ-որ շինությունում գազի պայթյունի հետեւանքով մահացել էր ունեցած Ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica