close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2020
+3°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իմ տարբերակը սա է՝ անցյալի արձագանք․ Ալեն Սիմոնյան

Իրավունք

17 Հունվարի 2020, 18:38
 Իմ տարբերակը սա է՝ անցյալի արձագանք․ Ալեն Սիմոնյան

Իրարամերժ տեղեկություններ են տարածվում՝ ինքանսպանության, սպանության վարկածներ են քննարկվում. ցավալի է՝ ինչ ասեմ, ապշած եմ անկեղծ ասած՝ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ «Ազատությանը» ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Գնահատականների առումով չեմ շտապի: Մի բանում եմ վստահ, որ սա բոլոր իմ գործընկերների համար ապշահար մի վիճակ է, որը պետք է շատ լուրջ վերլուծության ենթարկենք ու հասկանանք: Միգուցե այստեղ շղթա կա, կամ զուգադիպություն է, ինչո՞վ է սա պայմանավորված»,-ասել է նա: 

Կատարվածը Ալեն Սիմոնյանը որակել է անցյալի հետքեր․ «Իմ տարբերակը սա է՝ անցյալի արձագանք եմ որակում: Սրանք այն հետքերն ու մեղքերն են, որոնք մենք բոլորս երևի քավում ենք: Մարդ, որը ոչ այնքան երկար ժամանակ է զբաղեցրել իրավապահ մարմնում պաշտոն,  հայտնի է իր հանգիստ բնավորությամբ:  Հիմա ինչ էլ ասեմ զուտ առաջին տպավորության տակ, էմոցիոնալ արձագանք է լինելու»։

Հիշեցնենք, որ Պարույր Սևակ 8/1 հասցեի նորակառույց շենքի բնակարաններից մեկում հայտնաբեևրվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica