close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2020
+3°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժեր կան. ՌԴ ԱԳՆ

Աշխարհ

17 Հունվարի 2020, 17:31
 ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժեր կան. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժեր կան. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝  ԶԼՄ-ների հարցերին ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված պատասխաններին հղումով:

Նշվում է, որ դրանք նախապատրաստվել էին, բայց չեն հնչել ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր 2019 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին:

«Տեղաշարժեր կան «փոքր քայլերի» իրականացման մեջ, որոնց շուրջ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել էին 2019 թվականի ապրիլին ի զարգացումն Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև 2019 թվականի մարտին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների: Սահմանում ու շփման գծում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է: Երևանի ու Բաքվի միջև կապի թեժ գիծ է գործում,- հայտնել են նախարարությունում ու հավելել, որ այն կարծիքին են, որ այս ամենը բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու կողմերի մտադրության մասին է խոսում»:

Պարզաբանվել է նաև, որ, այնուամենայնիվ, կարգավորման բովանդակային հարցերի շուրջ առաջ շարժվել առայժմ չի հաջողվել:

Ինչ վերաբերում է կողմերի միջև առարկայական խոսակցության վերսկսմանը, ապա գերատեսչությունում հույս են հայտնել, որ այն դրական ընթացք կստանա:

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica