close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կուտոյանի դին հայտնաբերել է կինը. ՔԿ նախագահի տեղակալը մանրամասնում է

Քաղաքական

17 Հունվարի 2020, 17:06
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կուտոյանի դին հայտնաբերել է կինը. ՔԿ նախագահի տեղակալը մանրամասնում է

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց, որ, երբ ժամանել են դեպքի վայր, այնտեղ են եղել Գեորգի Կուտոյանի կինը և հայրը. «Ինչպես ներկայացրել են օպերատիվ ծառայողներ ՝ դին հայտնաբերել է կինը: Մնացած ինֆորմացիան ճշտվում է»՝ հայտնում է Yerkir.am-ը:

Ըստ Մելիքյանի՝ չկան դեռ տեղեկություններ, թե արձակված կրակոցը եղել է Կուտոյանին կցված զենքի՞ց, թե՞ ոչ:

«Դեպքի վայրի զննությանը մասնակցում են նաև դատական բժիշկներ, որոնց մասնակցությամբ դիակի զննությամբ կպարզենք՝ Կուտոյանի մարմնին քանի վնասվածք կա»,- նշեց Մելիքյանը:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նաև հավելեց, որ ՔԿ վարույթում չկա ոչ մի գործ, որում ներգրավված էր Կուտոյանը:

Նշենք նաև, որ ՀՔԾ-ն նույնպես հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին պետը ներգրավված չի ոչ մի գործի շրջանակում:

Հիշեցնենք, որ Պարույր Սևակ 8/1 հասցեի նորակառույց շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ 

Կուտոյանը նշանակվել էր 2016 թ. փետրվարի 12-ին՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica