close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի վարչապետ Գախարիան հրաժարական կտա՞

Քաղաքական

17 Հունվարի 2020, 15:48
 Վրաստանի վարչապետ Գախարիան հրաժարական կտա՞

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, անդրադառնալով իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ դիտարկմանը, լրագրողներին խորհուրդ է տվել չարագացնել իրադարձությունները. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Sputnik-ը:

Վերջերս վրացական ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են Գախարիայի հնարավոր հրաժարականը, որը վարչապետի պաշտոնն զբաղեցնում Է 2019 թվականի սեպտեմբերից:

«Դուք այնքան համառորեն եք հարցնում, մի՞թե ցանկանում եք՝ ինձնից ինֆորմացիա «դուրս քաշել»: Սպասեք եզրափակիչ սերիային»,- մանրամասնել է Գախարիան լրագրողներին:

Ըստ շրջանառվող լուրերի՝ վարչապետի պաշտոնի թեկնածուների թվում դիտարկվում են կրթության և գիտության նախարար Միխայիլ Չխենկելին ու խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն:

Ընդդիմության ներկայացաուցիչները չեն բացառում, որ Գախարիայի պաշտոնը կարող է զբաղեցնել «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցության հիմնադիր և ներկայիս նախագահ Բիձինա Իվանիշվիլին, որն ոչ վաղ անցյալում արդեն ղեկավարել է երկրի կառավարությունը:

HIGH FEST-ը հետաձգվում է...
30 Սեպտեմբերի 2020, 23:18 HIGH FEST-ը հետաձգվում է...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica