close
Եղանակը Երևանում
29 Փետրվարի 2020
+1°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Փտր 2020
USD1478.60
GBP1617.68
EUR1528.57
RUB17.09
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ-ը կստուգի ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային համաձայնագիրը

Արցախ

16 Հունվարի 2020, 23:28
 ԵՄ-ը կստուգի ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային համաձայնագիրը

Եվրամիությունը կստուգի, թե համապատասխանում է արդյոք առեւտրային գործարքը Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ գլոբալ կանոններին։

«Սատանան մանրուքների մեջ է»,- ասել է առեւտրի գծով հանձնակատար Ֆիլ Հոգանը Լոնդոնի համաժողովում։ «Մենք պետք է գնահատենք, թե համապատասխանում է արդյոք այդ համաձայնագիրը ԱՀԿ պահանջներին, տեղեկացնում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին ԱՄՆ-ը եւ Չինաստանը ստորագրել են առեւտրային համաձայնագրի «առաջին փուլը»։ Փաստաթուղթը ստորագրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լի Հյուի միջեւ Վաշինգտոնում, Սպիտակ տանը։

Գործարքի հիմքում Չինաստանի խոստումն է՝ 200 մլրդ դոլարով ավելացնել ամերիկյան ապրանքների ներմուծումը երկու տարվա ընթացքում, որպեսզի կրճատվի Չինաստանի հետ ԱՄՆ առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը, որը գագաթնակետին է հասել 2018 թվականին 420 մլրդ դոլարով։

Չինաստանը խոստացել է հավելյալ ԱՄՆ-ից գնել 80 մլրդ դոլարի արդյունաբերական ապրանքներ առաջիկա երկու տարիներին, ներառյալ ավտոմեքենաներ, ավտոբաղադրիչներ, ինքնաթիռներ, գյուղտղնտտեխնիկա եւ բուժսարքավորումներ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica