close
Եղանակը Երևանում
29 Փետրվարի 2020
+1°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Փտր 2020
USD1478.60
GBP1617.68
EUR1528.57
RUB17.09
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հովհաննես Հովհաննիսյանը՝ ԵՊՀ ռեկտո՞ր․ hraparak.am

Հասարակություն

16 Հունվարի 2020, 22:27
 Հովհաննես Հովհաննիսյանը՝ ԵՊՀ ռեկտո՞ր․ hraparak.am

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, որը նաեւ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է եւ Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո դե ֆակտո կառավարում է ԵՊՀ-ում ամեն ինչ, իր զինանոցի վերջին զենքերն է գործի դրել, որ ԵՊՀ ռեկտորի՝ մարտին տեղի ունենալիք ընտրություններում հասնի իր համար ցանկալի արդյունքների․ կա՛մ ինքը դառնա ռեկտոր, կա՛մ այդ պաշտոնում ընտրվի իրենց համար ցանկալի որեւէ մեկը`գրում է hraparak.am-ը։ Ի դեպ, Գեղամ Գեւորգյանն այդ անձանց ցանկում չէ։ Հովհաննիսյանի գլխավոր ախոյանն իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանն է, որը դոկտոր, պրոֆեսոր է եւ ավելի մեծ շանսեր ունի ռեկտոր դառնալու, քան Հովհաննես Հովհաննիսյանը, քանի որ ռեկտորի պաշտոնի համար պարտադիր են դոկտորի գիտական աստիճանն ու պրոֆեսորի գիտական կոչումը, իսկ Հովհաննիսյանը դոցենտ է եւ պատմական գիտությունների թեկնածու։ Իմքայլական պատգամավորը Վահե Հովհաննիսյանին չեզոքացնելու մի խորամանկ մեխանիզմ է մշակել։ Մեր ձեռքի տակ է հայտնվել նրա նամակը՝ ուղղված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին, որոնք էլ հենց ընտրում են ռեկտորին։ Հովհաննես Հովհաննիսյանն իր նամակում հոգաբարձուների խորհրդի անդամներին առաջարկում է ԵՊՀ կանոնադրությունը համապատասխանեցնել «Բարձրագույն կրթության  եւ գիտության մասին» օրենքի նոր նախագծի պահանջներին, որը դեռ ԱԺ-ն չի ընդունել, եւ այդ նախագիծն օրենքի ոչ մի ուժ չունի։

Գործող օրենքով՝ ռեկտորին վարչական պաշտոնի ստաժի պահանջ ներկայացված չէ, իսկ օրենքի նոր նախագծով 3 կամ 5 տարվա նման աշխատանքի պահանջ է ներկայացվում, Վահե Հովհաննիսյանը չունի վարչական աշխատանքի ստաժ, նա ամբիոնի վարիչ է, ինչը համարվում է գիտական, այլ ոչ վարչական գործունեություն։ Եթե հոգաբարձուների խորհուրդն ընդունի Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկը, ապա Վահե Հովհաննիսյանը պարզապես չի կարող առաջադրվել ռեկտորի ընտրություններում, եւ թեկնածուների շրջանակն այդպիսով կնեղանա․ նման հնարավորություն կունենան ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանը, վարչության մի քանի ղեկավարներ, Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, որը, ըստ ԵՊՀ մեր աղբյուրների, նույնպես պատրաստվում է առաջադրվել, եւ հնաբանակ դեկանները, որոնցից նոր իշխանությունն ամեն կերպ փորձում է ազատվել։

Կորյուն Սիմոնյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica