close
Եղանակը Երևանում
29 Փետրվարի 2020
+1°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Փտր 2020
USD1478.60
GBP1617.68
EUR1528.57
RUB17.09
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ից հայ խաբեբան՝ մամուլի գլխագրերում. քաղաքական սկանդալ է հասունանում

Իրավունք

16 Հունվարի 2020, 22:01
 ԱՄՆ-ից հայ խաբեբան՝ մամուլի գլխագրերում. քաղաքական սկանդալ է հասունանում

Բելիզում քաղաքական սկանդալ է հասունացել՝ կապված Լեւոն Թերմենջյանի գործի հետ, որին ԱՄՆ-ում մեղադրում են խարդախ սխեմայում ներգրավվածության մեջ: 

Լեւոն Թերմենջյանը, հայտնի նաեւ որպես Լեւ Ասլան Դերմեն, անցնում է Washakie Renewable Energy LLC ընկերության սեփականատեր Ջեյկոբ Քինգսթոնի եւ ֆինանսական տնօրեն Իսայ Քինգսթոնի մեղադրական գործով: Հետաքննության ընթացքում Ջեյկոբ Քինգսթոնն ասել է, որ 2012-2016 թվականների Լեւ Դերմենն ամեն ամիս 25 հազար դոլար է ուղարկել Բելիզի կառավարության նախարարին, որի անունը չի նշվում:

Կառավարական պաշտոնյային կաշառք տալու մասին նորությունը հայտնվել է Բելիզի մամուլի գլխագրերում: Պարզվել է, որ Թերմենջյանը ԱՄՆ-ի եւ Բելիզի քաղաքացի է: Երկրի վարչապետ Դիմ Բարրոուն հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ նշելով, որ անձամբ հարցրել է յուրաքանչյուր նախարարի, թե արդյոք գործարք է կնքել հայի հետ, եւ բացասական պատասխան է ստացել: Բարրոուն խոստովանել է, որ կառավարության առաջնորդը հրաժարական կտա, եթե պարզվի, որ ինչ-որ մեկը կաշառք է ստացել:

Ընդդիմությունը, իր հերթին, մեղադրում է վարչապետին, որ վերջինս իմացել է կաշառքների մասին եւ կոչ չի արել դադարեցնել կոռուպցիան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica