close
Եղանակը Երևանում
29 Փետրվարի 2020
+1°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Փտր 2020
USD1478.60
GBP1617.68
EUR1528.57
RUB17.09
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խոսքը քաղաքական գործչի մասին չէ, խոսքը մարդու՛ մասին է․ Հրաչ Ջաղացպանյանը՝ Դավիթ Իշխանյանի մասին

Արցախ

16 Հունվարի 2020, 21:35
 Խոսքը քաղաքական գործչի մասին չէ, խոսքը մարդու՛ մասին է․ Հրաչ Ջաղացպանյանը՝ Դավիթ Իշխանյանի մասին

Հրաչ Ջաղացպանյանը ֆեյսբուքյան գրառում է արել․

"Դավիթ Իշխանյան ը ունեցել է զանազան պաշտոններ, և ներկայումս նույնիսկ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու է. Բայց այս բոլորը ինծ այդքան էլ չի հետաքրքրում։

Ինծ հետաքրքրում է հետեւյալը. Երբ իրա հարսանիքի օրը իրա գյուղը, Աշանը, հարվածեցին ազերի շները, նա իրա սիրուն հարսիկին թողեց իրա հարսի տարազով, և մեկնեց ճակատ ընկերներով. Ինծ հետաքրքրում է որ նա օժանդակեց այն ծրագիրը որ ԱՄՆ֊ից, երիտասարդ սփյուռքահայեր եկան իրանց գյուղը և սկսան բարեգործական աշխատանք տանել. Ինծ հետաքրքրում է որ երբ ես առաջի անգամ Արցախ հասա 90-ականներին, և խմբիցս ուշ հասա, նա ինծ առաջի ուշ գիշերը տարավ իրանց տունը, և հոգնած֊ջարդված իրա երեխու սենյակում քնեցի, և հաջորդ առավոտ ինծ թարմ կարագ ու մեղր հյուրասիրեց։

Ինծ հետաքրքրում է որ նա մնաց իրա Հայրենիքում այսքան տարիներ վերջ, հաղթահարելով ամեն դժվարություն, և իրա հրաշք կնկա հետ մեծացրեց երեք պայծա՛ռ Հայրենասե՛ր երեխա, մեկին որ վերջերս նոր պսակեց (Armen Ishkhanyan -ին) և հարսին բերեց իրանց հայրենի տունը։

Հասկացա՞ք։ Խոսքը քաղաքական գործիչի մասին չէ, չնայած այնտեղ էլ շատ ասելիք ունեմ. Խոսքը ՄԱՐԴու՛ մասին է։ Ասես Մա՛րդ. Ասես Արցախցի՛. Ասես ՀԱ՛Յ, ARME'N, ամենա խորհ իմաստով"։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica