close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեդվեդևին փոխարինում է ֆինանսական գաղտնիքների գիտակ Միշուստինը

Աշխարհ

16 Հունվարի 2020, 18:31
 Մեդվեդևին փոխարինում է ֆինանսական գաղտնիքների գիտակ Միշուստինը

Հրաժարական տված՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի փոխարեն նախագահ Վլադիմիր Պուտինն առաջադրել էր Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, որն այսօր արդեն հաստատվել է Պետդումայում, նախագահն էլ հրամանագիր է ստորագրել: ԴՀԾ ղեկավարի վաստակն են համարում միջազգային չափորոշիչների մակարդակով ծառայության աշխատանքի կազմակերպումը: Ինչո՞ւ Պուտինն ընտրեց քաղաքական գործչի, որի անունը չկար վարչապետի պաշտոնին հավակնողների ցուցակներում. հարցին, ըստ yerkir.am-ի, պատասխանում է «Վզգլյադ» թերթը:

Փորձագիտական միջավայրում Միշուստինը համարվում է ուժեղ կառավարիչ, որը պատրաստ է վճռականորեն պաշտպանել իր որոշումները: «Միխայիլ Միշուստինը կառավարության ամենապրոֆեսիոնալ անձանցից է: Երբ նա աշխատանքի անցավ, ըստ էության, ամենաանհույս գործը ձեռնարկեց. հարկահավաքություն իրականում չկար: Այն ժամանակ ԴՀԾ-ն սարսափելի համբավ ուներ՝ կոռուպցիա, հերթեր և այլն: Այդ ամենը վերացավ, և փառք Աստծո»,- «Վզգլադ»-ի հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, Սոցիալական հետազոտությունների փորձագիտական ինստիտուտի խորհրդի անդամ Օլեգ Մատվեյչևը:

Միշուստինի օրոք ԴՀԾ-ն անցել է վճարումներին, տարբեր ստուգումներին հետևելու էլեկտրոնային տարբերակին, հրաժարվել փաստաթղթերի առգրավումից ու «ասպատակություններից», սկսել են կիրառվել էլեկտրոնային ստորագրությունները:

«Հարկային ծառայությունը թվայնացմամբ բոլորից առաջ է անցել: Եթե նախկինում դրա հետ կապված բազմաթիվ սկանդալներ էին լինում, ապա ներկայումս տեսնում ենք, որ ձերբակալում են ոստիկանների և ում ուզեք, սակայն վաղուց է, որ հարկայինի աշխատակիցներ չեն ձերբակալվել, որովհետև կոռուպցիան այնտեղ ոչնչացված է՝ որպես դասակարգ»,- ասել է Մատվեյչևը:

ԴՀԾ-ի ձեռքբերումներից է նաև աշխատանքի օպերատիվությունը՝ «Մեկ պատուհան»-ի ծառայությունը. ներկայումս ՌԴ-ում մեկ ժամում կարելի է հիմնարկ գրանցել: Ըստ Մատվեյչևի՝  ռուսաստանյան տնտեսության «ոչ սպիտակ» հատվածը նվազել է մինչև 25 տոկոս, ինչը համապատասխանում է աշխարհի առաջատար երկրների մակարդակին:

Իսկ Քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Պավել Դանիլինի կարծիքով՝ Միշուստինի ֆիգուրի ի հայտ գալը Պուտինի ելույթում հնչած խնդիրների համատեքստում է: Ըստ նրա՝ ելույթում նախանշված միջոցառումները պահանջում են լուրջ ֆինանսական ներդրումներ: «Մեդվեդևի կառավարության հիմնական խնդիրն այն էր, որ մի շարք նախարարներ հարցերի նման դրվածքի հետ համաձայն չէին: Իսկ Միշուստինը հիանալի տնտեսագետ է: Նա, որպես պրոֆեսիոնալ, ունակ է ժամանակին ֆինանսավորել բոլոր ազգային նախագծերը, նաև՝ ծախսերը, որոնք կպահանջվեն ուղերձի իրագործման համար»,- նշել է Դանիլինը:

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
ՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
24 Նոյեմբերի 2020, 17:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica