close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ ազգագրագետի ամոթալի գրառումն ու դեսպան Բալայանի հավանությունը

Խմբագրի անկյուն

16 Հունվարի 2020, 17:45
 Հայ ազգագրագետի ամոթալի գրառումն ու դեսպան Բալայանի հավանությունը

«Ուրեմն ձյան սպասումով մտնում ես ֆեյս ու բախվում հայկական մեդիայի փայլուն վերնագրերին. ՍԱՍՈՒՆԻ ԲԱԶՄԱԹԻՎ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ. ԱՐԱԲԱԽՈՍ ՀԱՅԵՐ; ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԻՍՈՎ ՉԱՓ ՀԱՅ Է: Նավթալինի հոտը սպանում ա: Աշխարհն աշխարհով, մենք ենք մեր սարերը». սա ՀՀ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող տիկին Լուսինե Խառատյանի որակում-գրառումն է՝ ֆեյսբուքյան էջին:

Նշենք, որ Yerkir.am-ը ևս արտատպել էր Կանադայի համայնքային թերթի կայքից (horizonweekly.ca) Սոֆյա Հակոբյանի «Սասունի բազմաթիւ գաղտնիքներից մէկը` արաբախօս հայեր» ուսումնասիրությունը, որի կարևորության և հետաքրքրականության մասին, կարծում ենք, կարիք չկա մեկնաբանելու:

Իհարկե, ցավալի է տիկին Խառատյանի այս հեգնական, ցինիկ ոճը նման թեմաների հանդեպ (խոսքը հայության կորցրած հայրենիքի, այնտեղ՝ Սասունի լեռներում ապրող հայության բեկորների, խեղված, արաբախոս դարձած հայության ճակատագրի մասին է): Առավել ցավալի է, որ այսպիսի մոտեցում է ցուցաբերում ոչ ավել, ոչ պակաս՝ Գիտությունների ազգային ակադեմիայի անչափ կարևոր մի հաստատության՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողը: Հիմնարկություն, որի ներկայացուցիչները նման թեմաները ծաղրելու, իսկ ուսումնասիրությունները տարածող լրատվամիջոցներին անվանարկելու, հետամնաց և «նավթալինոտ» կոչելու փոխարեն հենց իրե՛նք են պարտավոր ուսումնասիրելու Արևմտյան Հայաստանում ապրող թաքուն, ձուլված, օտարախոս և այլ հայության ճակատագրերը:

Փաստորեն՝ մենք, հարկատուներս, վճարում ենք այս տեսակին, որ նրանք համազգային հետաքրքրության թեմաներն ուսումնասիրելու փոխարեն անխնա ծաղրեն դրանք:

Բնականաբար, Լուսինե Խառատյանին և նրա ընտանիքը ճանաչողները չեն զարմանա նրա  այսպիսի մոտեցումներից: Նրա մայրը հանրահայտ Հրանուշ Խառատյանն է, եղբայրը՝ կրկին ոչ անհայտ Արսեն Խառատյանը, որոնց՝ օտարերկրյա (արևմտյան) քայքայիչ ծրագրերի հետ սերտ առնչությունները բոլորին են հայտնի:

Այստեղ մեզ մտահոգողը Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի արցունքախառն հավանությունն էր այդ ծաղրավիրավորական ցինիզմի տակ:

Այս պարագայում ևս, ինչպես վերևում նշեցինք, օտար պետության մեջ գործող ՀՀ դեսպանն ու դեսպանությունը պետք է խրախուսեն Սփյուռքում կատարվող նման ուսումնասիրությունների ի հայտ գալը և ամեն կերպ օժանդակեն այդպիսի նյութերի տարածմանը: Ցեղասպանություն, հայ որբեր, հայրենազրկում, օտարախոսության պարտադրանքներ, պահանջատիրություն … թեմաներ, որոնց հետ ամենանուրբ թելերով կապված է Կանադայի հայկական համայնքի ամեն հայ: 

Այնինչ՝ ճիշտ հակառակը, ՀՀ դեսպանը, փաստորեն, խրախուսում է աշխարհաքաղաքացիություն դավանող ու քարոզող ոմն անհայրենիք տեսակի (ընտանիքի) կողմից այդպիսի նյութերի պախարակումն ու ծաղրումը:

Բնականաբար, պետություն ներկայացնող դեսպանի նման քայլը չի կարող համարվել անձնական կարծիք:

Հետևաբար, ցավալի է, որ հազարավոր խնդիրներով լեցուն մեր արտաքին քաղաքական կորպուսի ներկայացուցիչները՝ դեսպանի մակարդակով, բան ու գործերը թողած, աշխատանքի թեժ ժամերին արցունքախառը աչքերով ողբում են այն լրատվամիջոցների վիճակը, որոնք տարածում են համազգային ողբերգության արգասիք Հայոց ցեղասպանության, հայության հայրենազրկման և սեփական հայրենիքում պարտադրանքի ուժով օտարախոս դարձած հայության մասին հույժ կարևոր («նավթալինոտ») ուսումնասիրությունները՝ այդ ողբին զուգահեռ հավանելով այդ թեմաները ծաղրող, իսկ դրանք տարածող լրատվամիջոցների վրա ցինիկավարի հռհռացող ոմն արկածախդիր տիկնոջ (հայ գիտնական-ազգագրագետի՞) գրառումները:

Ամո՛թ:  

Վահե Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica