close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թիկունքով Էյվազովն ու անթիկունք Մանթաշյանը

Մշակույթ

16 Հունվարի 2020, 17:46
 Թիկունքով Էյվազովն ու անթիկունք Մանթաշյանը

Օպերային երգչուհի, սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ կատարվածի համար մեր պետությունը պետք է ամաչի։ Պետք է ամաչեն պետական բոլոր օղակները  հերթով՝ ԿԳՄՍ նախարարությունից մինչև Գերմանիայում ՀՀ դեսպանատուն, հյուպատոսարան, Երևանի կենսերվատորիա, Կոմպոզիտորների և երաժշտագետների միություն, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և այսպես շարունակ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Երբ անպատժելիություն է, ոտնձգություններն ու սանձարձակությունները սանձազերծվում են. ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի դեպքում այդպես է եղել։ Նա իմացել է, որ միևնույն է, չի պատժվելու, չի սանձահարվելու, եթե հայտարարի, որ  Դրեզդենի Semper Operaball-ի՝ փետրվարի 7-ի մեծ համերգին հրաժարվում է ելույթ ունենալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ միայն այն պատճառով, որ նա հայ է։ Էյվազովը վիրավորեց, ոտնահարեց ոչ միայն Ռուզան Մանթաշյանի, այլև ամբողջ հայ ժողովրդի ազգային արժանապատվությունն ու ... մարսեց։ Ռուզան Մանթաշյանի մենեջմենթով զբաղվող  Agence Massis Opéra-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «2019թ. սեպտեմբերին տեղի ունեցած առաջին նամակագրությունից հետո, որում մեզանից հետաքրքրվում էին, թե արդյոք տիկին Մանթաշյանը կարող է հանդես գալ համերգի օրը, գրավոր կապը շարունակվել է առանց որևէ խնդրի և առնչվել է բանակցությունների ընթացքում շոշափվող տարատեսակ հարցերի, ինչպիսին են կոնտակտային տվյալները, ծրագիրը, ֆինանսական պայմանները, մուտքի արտոնագրի տրամադրումը, և այլն: Մոտ 15 էլեկտրոնային նամակներով փոխանակվելուց հետո հրավերը կարծես թե վերջնականացված էր»։

Յուսիֆ Էյվազովի հայատյաց հայտարարությունից հետո  Semper Operaball-ի գեղարվեստական ղեկավար Հանս -Հոաքին Ֆրեյը հայտարարեց, թե Դրեզդենի պետական օպերան Ռուզան Մանթաշյանի հետ համագործակցության՝ փետրվարի 10-ին կայանալիք համերգի մասնակցության  պայմանագիր չի կնքել։ Նա, փաստորեն,  իրավախախտումների մեջ մեղադրեց երգչուհու մենեջմենթով զբաղվող Agence Massis Opéra-ին։ Մինչդեռ վերջինս հրապարակել է, որ պայմանավորվածություններ ձեռք են բերվել,  և հրավերը հստակեցվել է։ Պարզ, տրամաբանական հարց է ծագում՝ եթե Դրեզդենի օպերան Ռուզան Մանթաշյանի հետ պայմանավորվածություն ձեռք չի բերել, այդ դեպքում Յուսիֆ Էյվազովն ինչի՞ հիման վրա է հայտարարել, թե հայ սոպրանոյի հետ փետրվարի 10-ին նույն բեմում չի ուզում երգել։ Ուրեմն նա շատ հստակ իմացել է, որ Semper Operaball-ի՝ փետրվարի 7-ի համերգին երգելու է նաև Ռուզան Մանթաշյանը։ Գյուտարար պետք չէ լինել, հասկանալու համար, որ նման պատմական համերգի երկացանկը, ելույթներն ու երգիչ-երգչուհիների անունները  հաստատվում են շատ ավելի վաղ։ Հետևաբար, պարզ երևում է, որ Semper Operaball-ի գեղարվեստական ղեկավարը Յուսիֆ Էյվազովին պաշտպանելու համար է հայտարարել, թե իբր իրենք Ռուզան Մանթաշյանի հետ համագործակցության պայմանավորվածություն չունեն։ Ավելին, ազգային խտրականության հողի վրա ծնված հակամշակութային հակամարտությունը շարունակվել է նամակագրական կապով.  հունվարի 10-ին Agence Massis Opéra-ը  Semper Operaball-ին վերջին գրավոր նամակն է ուղարկել՝ նշելով, որ Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը համերգին չեղյալ է հայտարարվում, քանի որ Յուսիֆ Էյվազովը չի ցանկանում ելույթ ունենանլ նրա հետ։

Ազգամիջյան թշնամանքի խրախուսման, հովանավորման հերթական դեպքի վկան ենք այս անգամ մշակույթում, այսպես կոչված՝ հումանիստ ու դեմոկրատ եվրոպական բարձրաշխարհիկ արվեստում։ Այսպես եղել ու այսպես կլինի նաև հետագայում։ Հիշենք սպորտում հայ մարզիկների նկատմամաբ խտրական վերաբերմունքը, երբ մեջտեղում թուրք կամ ադրբեջանցի է եղել։ Ռուզան Մանթաշյանի նկատմամբ անօրինական, խայտառակ վերաբերմունքն առայժմ դատապարտել է  ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանը։

Մի պահ պատկերացնենք Ռուզան Մանթաշյանի՝ այդ երիտասարդ, տաղանդավոր աղջկա հոգեվիճակը։ Ու դրան զուգահեռ՝ պատկերացնենք աքլոր կտրած, իր ուզածին հասած Յուսիֆ Էյվազովին։ Նա հաղթեց. ադրբեջանական քարոզչամեքենան, հայատյացությունը, բռնակալությունը, անօրինականությունը նորից հաղթեց։ Յուսիֆ Էյվազովի թիկունքին պետություն կա, Ռուզան Մանթաշյանի թիկունքին պետություն կլիներ միայն այն ժամանակ, երբ այս միջադեպը չլիներ, ու նա երգեր Semper Operaball-ի հեղինակավոր համերգին։ Միայն այդ դեպքում  մեր պետությունն աքլոր կտրած կհայտարարեր՝ հայ սոպրանոն զարդարել է Դրեզդենի հռչակավոր օպերայի բեմը։ Թեև խիստ կասկածելի է, որ մերոնք հետաքրքրված լինեն մշակութային նման իրադարձությամբ, առավել ևս տեղյակ լինեն՝ ելույթ ունեցողների մեջ հայ կա՞, թե ոչ։

Յուսիֆ Էյվազովի արարքը թռիչք էր հակամշակույթից դեպի քաղաքականություն ու դիվանագիտություն։ Ռուզան Մանթաշյանը մնաց ադրբեջանցու թռիչքի միջակայքում՝ անպաշտպան, խոցելի, անթիկունք։

Նաիր Յան

HIGH FEST-ը հետաձգվում է...
30 Սեպտեմբերի 2020, 23:18 HIGH FEST-ը հետաձգվում է...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica