close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-1°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերջին շրջանում կտրուկ ավելացել է Ռիտա Սարգսյանի բարի համբավը ոտնահարող կեղծ լուրերի եւ ստոր ստերի քանակը. պաշտպան

Բլոգեր

16 Հունվարի 2020, 16:27
 Վերջին շրջանում կտրուկ ավելացել է Ռիտա Սարգսյանի բարի համբավը ոտնահարող կեղծ լուրերի եւ ստոր ստերի քանակը. պաշտպան

Ցավով արձանագրում ենք, որ վերջին ժամանակներում տեղեկատվական դաշտում կտրուկ ավելացել է տիկին Ռիտա Սարգսյանի վերաբերյալ ապատեղեկատվության, անձի բարի համբավը ոտնահարող, կեղծ լուրերի եւ ստոր ստերի քանակը: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Նա, նաեւ ընդգծել է. «Տեսանելի են նաեւ նման անբարո մեթոդների պատվիրատուների ականջները: Նրանք սեփական կեղտոտ նպատակների համար չեն խորշում անգամ ամենազարհուրելի եւ պիղծ մեթոդներից եւ գործելաոճից:

Բացի ֆեյք լրահոսից, այսօր արդեն կառավարության շենքի մոտ ծառայության ընթացքում մահացած զինվորներից մեկի՝ Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը մերկապարանոց եւ զրպարտիչ մեղադրանք է հնչեցրել տիկին Ռիտա Սարգյսանի հասցեին, մեղադրելով նրան «երիկամների վաճառքի» մեջ:

Հանդիսանալով երրորդ նախագահի կինը՝ տիկին Սարգսյանը երկար տարիներ իրականացրել է բազում բարեգործական, առողջապահական ծրագրեր, որոնց շահառու են հանդիսացել հազարավոր մեծահասակներ եւ երեխաներ: Իրականացված աշխատանքների շնորհիվ փրկված, կյանքի որակը բարելաված, առողջությունը վերականգնած եւ մարդկային երջանկությունը վերագտած մարդկանց թիվը շատ պատկառելի է: Պատահական չէ, որ տիկին Սարգսյանն առ այսօր ստանում է հարյուրավոր շնորհակալական նամակներ իր կողմից իրագործված գթասրտական ծրագրերի արդյունքների համար:

Անթույլատրելի ենք համարում տիկին Ռիտա Սարգսյանի բարի համբավը պիտակավորելու գործելաոճը: Կոչ ենք անում մամուլի միջոցներին զերծ մնալ իր մասին չստուգված եւ կեղծ տեղեկատվության տարածումից: Կիսելով զոհված զինծառայողների ընտանիքների վիշտը՝ առաջարկում ենք տիկին Իրինա Ղազարյանին հրապարակավ հերքել իր կողմից բարձրաձայնված հերյուրանքը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում մշտապես պաշտպանելու ենք Ռիտա Սարգսյանի բարի համբավն ու պատիվը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica