close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը

Աշխարհ

16 Հունվարի 2020, 10:36
 Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն երեկ կառավարության հրաժարականից հետո Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝  միևնույն ժամանակ ներկայացնելով նաև նրա կենսագրությունը: 

Միշուստինը ծնվել է 1966-ին Մոկվայում: 1989-ին ավարտել է Մոսկվայի հաստոցային ինստիտուտը, իսկ 1992-ին՝ այդ նույն բուհի ասպիրանտուրան: Տնտեսական գիտությունների դոկտոր է:    

1992 թվականից աշխատել է Միջազգային համակարգչային ակումբում, որի նպատակն է «ներգրավել արևմտյան առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաները Ռուսաստան»: 1995-96 թվականներին եղել է Մոսկվայի թեսթային լաբորատորիայի գլխավոր տնօրեն Լևոն Ամդիլյանի տեղակալը, ավելի ուշ դարձել է Միջազգային համակարգչային ակումբի կառավարման խորհրդի նախագահ:

1998-ին զբաղեցրել է ՌԴ Պետական հարկային ծառայության ղեկավարի օգնականի պաշտոնը: 1999-2004 թվականներին եղել է ՌԴ հարկերի և գանձումների հարցերով փոխնախարար: Որոշ ժամանակ անց աշխատել է Անշարժ գույքի կադաստրի դաշնային գործակալությունում:

2010 թվականին նշանակվել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավար: 2013 թվականից համատեղության կարգով հանդես է գալիս որպես ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի հարկերի և հարկման ֆակուլտետի գիտական ղեկավար:

Միշուստինն ընդգրկված է ԲԿՄԱ հոկեյի ակումբի դիտորդական խորհրդի կազմում և ՌԴ Հոկեյի ֆեդերացիայի կառավարման կազմում:

2018 թվականի դրությամբ թեկնածուի հայտարարագրված եկամուտը կազմել է 18 մլն 993 հազար ռուբլի: 

Նա նաև պարգևատրվել է Պատվո շքանշանով և այլ շքանշաններով Հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica