close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինձ համար հայաստանցի և Սփյուռք չկա, Հայաստանը բոլորիս երկիրն է. նախագահ

Հասարակություն

15 Հունվարի 2020, 15:05
 Ինձ համար հայաստանցի և Սփյուռք չկա, Հայաստանը բոլորիս երկիրն է. նախագահ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. Yerkir.am-ին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել եկեղեցու բակում ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կանգնեցված հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Օհաննէսեան հայկական վարժարանի սրահում նախագահ Սարգսյանը դիտել է վարժարանի սաների փոքրիկ համերգը, այնուհետև հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Ես ձեզնից մեկն եմ, դուք՝ բոլորդ, Հայաստանի մասն եք։ Սրանք շնորհակալության, գովքի խոսքեր չեն։ Սա իրականություն է,-իր խոսքում ասել է նախագահ Սարգսյանը: -Հայաստանը միայն մեր շենքերը, պատմությունը, հողերը, լեռները, եկեղեցիները չեն։ Հայաստանը մենք ենք՝ բոլորս միասին։

Նախագահ Սարգսյանը հորդորել է այցելել Հայաստան, Արցախ, ճանաչել հայրենիքը և երեխաներին ծանոթացնել հայրենիքին, որովհետև նրանք Հայաստանի Հանրապետության ապագա քաղաքացիներն են։ «Ինձ համար հայաստանցի և Սփյուռք չկա։ Հայաստանը բոլորիս երկիրն է, բոլորիս հայրենիքն ու տունն է»,-ասել է նախագահը։

Անդրադառնալով ԱՄԷ իր այցերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս մեկ տարվա ընթացքում երկու երկրների հարաբերություններում մեծ հաջողություններ են գրանցվել ինչպես հարաբերությունների ավելի ջերմացման, այնպես էլ բազմաթիվ ծրագրերի տեսքով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica